Մեզ ընտելացնում են Հայաստանի տարածքում պատերազմին

Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Երասխի ուղղությամբ լարվածություն է պահպանում: Ադրբեջանի զինուժը թիրախավորում է Գեղարքունիքի հայկական դիրքերը, կրակում են տարբեր տիպի հրաձգային զինատեսակներից։ Նաև Սոթքի հանքավայրի հատվածում է լարված իրավիճակ եղել, երեկ հայտնի դարձավ, որ շուրջ 150 աշխատակիցներ տարհանվել են:

«Ստեղծված լարված իրավիճակի պատճառով ընկերությունը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի աշխատանքը, և որոշում կայացրեց տարհանել աշխատակիցներին, որպեսզի ապահովվի նրանց անվտանգությունը։ Այդ պահին հերթապահության աշխատում էր հարյուր հիսուն մարդ են, և բոլորը տարհանվել են»։ Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը 670 աշխատակից ունի։ Պատերազմից հետո, երբ եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանին, սահմանը գծվեց հենց հանքավայրի միջով:

Ուրբաթ օրն էլ Սոթք-Կութի հատվածում էր փոխհրաձգություն եղել, վիրավորվել էին երեք հայ զինծառայողներից։ Նրանցից ժամկետային զինծառայող Արման Աթասյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, նա ձախ երիկամի վիրավորում էր ստացել։

Այսօր առավոտյան ու կեսօրից հետո՝ 15:30-ից սկսած ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էր բացել նաև Երասխի ուղղությամբ։
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրեցին հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից, մասնավորապես ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանից, և առհասարակ Հայաստանի գործընկեր, բարեկամական երկրներից Ադրբեջանի այս լկտի պահվածքը դատապարտող հայտարարություններ չեղան:

Առհասարակ, հարց կարող է ծագել՝ բայց ինչ կարելի է ակնկալել արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքից, եթե այդ կառույցը ղեկավար չունի:

Մենք լսեցինք մի քանի ստանդարտ հայտարարություններ Ռուսաստանից, որ անհանգստացած են Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակով, և ոչ ավելին:
Հայաստանի հարևաններից թերևս միայն Իրանն է, զգում է ահագնացող վտանգը...
Իրանն օրերս մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանի նոր լարվածության կապակցությամբ և կոչ արեց քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին, ըստ ԻՌՆԱ գործակալության, նշեց Արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն:

Ցավ հայտնելով, որ վերջին միջադեպերի հետևանքով ադրբեջանական կողմում մեկ զինվոր է զոհվել, հայկական կողմում` երեքը վիրավորվել, Խաթիբզադեն երկու հարևաններին` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խաղաղ ճանապարհով հարթել սահմանային վեճերը: Թեհրանը նորից կրկնեց իր պատրաստակամությունը. Իրանը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն` Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու համար, ասել էր Արտգործնախարարության խոսնակը:

Իրականում Ադրբեջանը կամաց-կամաց մեզ ընտելացնում է հայ-ադրբեջանական նոր կոնֆլիկտին, սահուն՝ «Ղարաբաղի հարցը լուծված» է արձանագրումից ուղիղ անցում կատարելով դեպի Հայաստանի տարածքի հանդեպ տարածքային պահանջների ներկայացում: Ու քաղաքակիրթ աշխարհը շարունակում է նույն լռությունը, որը դրսևորում էր 44-օրյա պատերազմի ժամանակ հետևյալ հիմնավորմամբ՝ «Դե, Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է...»:

Այսպես՝ Հայաստանի մեկ այս հատվածում, մեկ այն հատվածում Ադրբեջանից արձակած կրակոցներով մենք կընտելանանք, կապրենք մեր առօրյայով՝ մինչև հաջորդ ռազմական գործողություններն ու լայնածավալ պատերազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1738 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am