Չագուջ-հաշիվ. նիկոլի ու իր հակահայերի «հանրահաշիվը»

Ասում են՝ «թվային տեխնոլոգիաների դարաշրջան» է: Ասել կուզի՝ նման ժամանակաշրջանում թվաբանությունը, կոնկրետ տվյալներ հաշվելն ու արձանագրելը, ամփոփելը և այլն, և այդպես շարունակ, պետք է որ մի առանձնահատուկ խնդիր չլինեին:

Չնայած, Հայաստանում իշխանությունը զավթած անհայտ ազգության կամ, այսպես ասենք՝ անազգ-անհայրենիք ապիրատների ուզուրպատորական ու հակահայ ռեժիմի համար դա խնդիր է: Սրանք թվերի, ճշգրիտ տվյալների հետ առանձնապես չունեն: Սրանցը թվեր «կրակելն» է, աներևակայական կամ ուղղակի անհեթեթ բաներ ասելը՝ ինչպես ճախրող կոկորդիլոսների անկրկնելի մասնագետ, նիկոլի սիրելի և սուպեր-պուպեր կադրն էր տասնյակ հազարավոր հեկտարներ կրակում», որպես՝ կաթիլային ոռոգման տակ դրված:

Չնայած, թուրքական չաքուջ նիկոլն էլ պակասը չէ, սա այնքան թվեր է «կրակել», որ էլ ասելու չէ: Հիմնականում, իհարկե, չեղած «տնտեսական աճի», իր երկրաքանդ, բյուջեի տզրուկ թիմի երևակայական ձեռքբերումների ու նմանօրինակ թեմաներով էր թվեր «կրակում»: Դե, ստելը նրա կրեդոն է: Ու պատահական չէ, որ «քցել-ֆռցնել-քյոլել-շուստրավատ անելու» հիվանդ «գաղափարաբանությամբ» ապրող թափոնի համար նիկոլը կուռք է. մարդկային տականքը գտել է իր պաշտամունքի առարկան: Ինչևէ:

Այն հարցերում սակայն, որոնք վերաբերում են նիկոլի ու իր երկրաքանդ ռեժիմի լափային ապահովմանը (բյուջեից սրանց գյոռմամիշ-չտեսի անհագուրդ ախորժակով բաժանվող պրեմիա-պարգևավճարներ, յուրայիններին պետպատվերներ և այլն), իրենց գլխակեր ռեժիմի վերարտադրմանը, այսպես ասած՝ քվեներ նկարելուն և այլն, նիկոլն ու իր նիկոլոզները լավ էլ թվերից, տվյալներից, տեղեկություններից գլուխ հանում են: Համենայն դեպս, այնպիսի տպավորություն է, որ ա՛յ, այդ հարցերում թվերին, տվյալներին տիրապետում են:

Միամտություն կլիներ կարծել, թե սրանք իրականում ոչ միայն տեսքի ու հագուկապի առումով են անլվա ու փնթի, այլև թվերի: Իրականում այն ամենին, ինչ կոնկրետ իրենց ստամոքսակենսական շահերին է վերաբերում, այս Կալիգուլայի ու Ներոնի տնազները լավ էլ գիտեն: Այլ բան է, որ սովորաբար ու հրապարակային ինչ-որ «չաքուջ-հաշիվներ» են ներկայացնում կամ կեղծ թվեր, ինչպես ներկայացնում էին կեղծ պապիկներ, «տուշոնկա-շոուներ» ու շինծու «հերոսներ» (էս տխմարները կարծում են, թե այդ ամենը մոռացվելու կամ ներվելու է իրենց):

Չէ, սրանք այն աստիճան են ցինիկացել ու արգելակազրկվել, որ կարծում են, թե մարսելու են կամ արդեն մարսել են: Հիասթափեցնեմ: Բոլոր այն տղաների համար, որոնց կորստի մատնեցիք, բոլոր այն շեների համար, որ թշնամուն նվիրեցիք, Արցախը բեկորելու և թուրքին տալու համար թե՛ նիկոլը, թե՛ նիկոլականները, բոլո՛րը, հատիկ առ հատիկ, չաքուջ առ չաքուջ պատասխան են տալու և մղկտացնող վիճակներում են հայտնվելու թե՛ անձամբ, թե՛ յոթ-ութ սարունդ շարունակ: Սա անխուսափելի է: Ու լինելո՛ւ է:

Բայց գանք թվերին:

Ստախոս ու կեղծավոր այս պռախադիմեցները, կհիշեք, իբրև թե՝ «բաց թափանցիկ» աշխատելու ջատագովներն էին: Եվ ահա, իրենց իսկ հրահրած, կազմակերպած, արդեն գրեթե անկասկածորեն՝ թշնամու հետ պայմանավորված պատերազմի ավարտից ավելի քան 8 ամիս է անցել, սակայն նիկոլն ու նրե չաքջաթիմը այդպես էլ չի հրապարակել հետևյալ տվյալները.

-Հայոց բանակի, մեր զինուժի մարդկային կորուստները, պարզ ասած՝ քանի՞ զինվորական է զոհվել, քանի՞ սպա, քանի՞ կրտսեր հրամանատար, քանի՞ շարքային կազմի զինծառայող:

-Հայոց բանակի վիրավորված մարտիկների թիվը, ըստ որում, քանի՞սն են ստացել հետագա ծառայության համար անհամատեղելի վիրավորում, քանի՞սն են ենթակա շարք վերադառնալու:

-Հայոց բանակի կորսված կամ վնասված զինտեխնիկան՝ տանկեր, զրահամեքենաներ, հրանոթներ, ականանետներ և այլն:

-Քանի՞ զինծառայող է համարվում անհայտ կորած:

-Քանի՞ զինծառայող է հայտնվել գերության մեջ:

-Ի՞նչ ծավալի նյութական վնաս է պատճառվել Հայաստանին, Արցախին, որքա՞ն է գնահատվում նիկոլի կողմից կազմակերպած պարտության հետևանքով հայկական կողմի կրած կորուստը (իրականում այն անգնահատելի է, բայց ինչ-որ ֆինանսական գոնե մոտավոր տվյալ պետք է նշվի, ի վերջո, ասենք՝ 100 միլիարդ դոլար կամ 200 միլիարդ):

Սրանք հարցեր են, որոնք, վստահ ենք նորակազմ ԱԺ առաջին իսկ նիստից սկսած, շարունակաբար պետք է դրվեն ու դրվելու են թրքահպատակ իշխանության պայմաններում խորհրդարան թափանցած և Հայաստանի հայկական ազգային փոքրամասնությանը ներկայացնող «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից:

7or.am

դիտվել է 783 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am