Էրդողանը թիկունքից կհարվածի Պուտինին

«Ռուսաստանի շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել՝ ստիպելով մեր մերձավոր և եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել՝ կամ դու Արևմուտքի հետ ես, կամ էլ Ռուսաստանի», - օրերս Մոսկվայում կայացած քննարկման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ գործողությունները առավել ցայտուն կերպով արտահայտվել են Ուկրաինայում, սակայն զգալի են նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Անդրկովկասում։ «Մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների մերձակայքում՝ ներառյալ Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում», - նշել է Լավրովը հավելելով, որ իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:

Բացի այդ, «ամերիկացիներն ու եվրոպացիները» սկսել են աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար՝ «ընտրարշավի ընթացքում չխուսափելով բացահայտ քարոզչությունից»,-ավելացրել է Լավրովը: «Հիմա նույնպես մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում ՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», - եզրափակել է նա: Նախարարը նաև նշել է, որ արևմտյան քաղտեխնոլոգները չեն թաքցնում իրենց նպատակը՝ խաթարել Ռուսաստանում ներքին կայունությունը Պետդումայի ընտրությունների նախաշեմին:

Ուրեմն, Լավրովի հայտարարությունները հետաքրքիր են, եթե մենք հարցադրում անենք, թե Թուրքիայի զորքերի ներկայությունը մասնավորապես Ադրբեջանում՝ ի՞նչ են համարում Մոսկվայում: Չէ՞ որ Թուրքիան էլ արևմտյան կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ է, ավելին՝ Ադրբեջանի ՊՆ նախարարը վերջերս «գլուխ գովաց», թե Թուրքական բանական ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մեկն է, և աջակցում է իրենց...

Ինչպես է ստացվում, որ Կրեմլը տեսնում է արևմտյան ազդեցություն նախկին խորհրդային այն երկրներում, որտեղ Մոսկվան բախվում է ԵՄ երկրների հետ, իսկ օրինակ` այն հանրապետություններում, որտեղ օր-օրի մեծանում է թուրքական առևտրային, տնտեսական, քաղաքական ազդեցությունը, Մոսկվային դա չի անհանգստացնում:

Չէ, որ ռազմական համագործակցություն է իրականացնում նաև Թուրքիան նախկին խորհրդային հանրապետություններում, էլ չենք խոսում՝ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին:

Մոսկվան վստահ է, որ Էրդողանը չի գործի ի շահ ՆԱՏՕ-ի ու որոշակի պահից չի թիկունքից հարված չի հասցնի Ռուսաստանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1451 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am