Չնաշխարհիկ …-ը

Բազմակետերի փոխարեն, իհարկե, բառ պիտի լիներ: Բայց այն կարող էր կոպիտ հնչել, նույնիսկ՝ վիրավորական: Մյուս կողմից, սիրելի ընթերցողը կարող էր մեր տված բնորոշումը շատ մեղմ համարել և ավելի թունդ բառ գործածել, ավելի ջերմ, այսպես ասած: Ուտի որոշեցինք սիրելի ընթերցողների ճաշակին թողնել, այնպես որ նիկոլի անձնական սպասարկման «էկոնոմիկայի նախարար» Վահան Քերոբյանին յուրաքանչյուրը կարող է ընթերցելուն զուգահեռ անկաշկանդ բնորոշել իր ճաշակով: Քավ լիցի, բնորոշումների ճոխ մենյու կա:

Մենյուների մասին: Այսինքն, այս դեպքում՝ դույն անձնավորության: Նա, դե Քերոբյան Վահանը, էլի, երեկ քնել-զարթնել է, ու թե բա՝ «այսօր ևս չնաշխարհիկ ծրագրեր ընդունեցինք գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներում, ծրագրեր, որոնք կոգեշնչեն մարդկանց նոր սխրանքների: Ամեն Աստծո օր ես տեսնում եմ, թե ինչպես են իմ գործընկերները լավացնում մարդկանց կյանքն ու դարձնում Հայաստանն ավելի լավ տեղ ապրելու ու արարելու համար»:

Սա լրիվ «փերֆեքթ-թի-վի» վիճակ է, եթե չասենք՝ բացարձակ «զուգահեռ աշխարհների» պատրանք: Փաստորեն, կարելի է գրեթե առանց սխալվելու ենթադրել, որ նիկոլի «մենյու» Քերոբյանը նիկոլազոմբիների պաշտած «փըրֆեքթ-թի-վի»-ի գաղափարախոսն ու գլխավոր խորհրդատուն է:

Ուրեմն, դրա ասածից ստացվում է, որ իրենք ամեն օր չնաշխարհիկ ծրագրեր են ընդունում, այն էլ՝ գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներում: Ճիշտն ասած՝ չգիտեինք, որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունն առանձին-առանձին գոյություն ունեն: Դե մենք, հետամնաց, տոտալիտար սովետական կրթություն ենք ստացել, եվրոպական հնչեղ համալսարանների դիպլոմներ չունենք, ուստի թյուրիմացաբար կարծում էինք, թե գյուղատնտեսությունը տնտեսության կարևոր բաղկացուցիչներից է: Այնքան կարևոր, որ Հայաստանի տնտեսության մի զգալի մասն է ապահովում ու բոլոր «հները» անհրաժեշտ էին համարում, որ առանձին գյուղնախարարություն լինի: Եկան նիկոլենք, ու քանի որ իրենց նպատակը Հայաստանը վարի տալն էր ու է, հայությանը Հայաստանից ռադ անելը, վերացրեցին նաև գյուղնախարարությունը:

Դա, իհարկե, չի խանգարում, որ Վահան Քերոբյանի նման մեկը ելնի ու հայտարարի, թե… չնաշխարհիկ ծրագրեր են ընդունել: Երևի դիպլոմավորված չոբանների նոր խմբաքանակ են ներկրել: Կամ էլ «խոպան գնացածներին» են «բերման ենթարկել (մի երկու օր առաջ նման դարակազմիկ չնաշխարհիկություն էր դա բլթացրել):

Հա, ու այդ չնաշխարհիկ ծրագրերը Վահան Քերոբյանին ու նրա «կոկորդիլոսաբույծ» քայլոներին մղելու է նոր սխրանքների…

Չէ, բայց հենց նիկոլն ու իր նիկոլիկները խոսում են «նոր սխրանքներից», սկսում ես լրջորեն անհանգստանալ, թե է՛լ ի՞նչն են պատրաստվում նվիրել իրենց սիրելի թուրքերին:

Հա, ու ըստ Վահան Քերոբյանի, իրենք ոչ թե ոչնչացնում ու լափում են Հայաստանը, այլ այն դարձնում են «ավելի լավ տեղ՝ ապրելու համար»: Սա, փաստորեն, նիկոլից հետո, երկրի թիվ 2 հեքիաթասացն է: Ձեռքներն արյունոտ, գլխակեր ու մարդատյաց, բայց՝ հեքիաթասաց: Չնայած, նա հո չի՞ ասում՝ հայերի համար ավելի լավ ապրելու տեղ: Վաղը կելնի, կասի, որ երբ նման բան էր գրում, նկատի ուներ, որ Հայաստանն ավելի լավ ապրելու տեղ են իրենք դարձնում թուրքերի, ադրբեջանցի թուրքերի, պակիստանցիների ու առհասարակ, հայերից բացի՝ բոլորի համար:

Ախր այնքան լավ «ապրելու տեղ» են Հայաստանը դարձրել նիկոլենք, որ մարդիկ արդեն հարյուր հազարավորներով ոչ թե արտագաղթում, այլ արտափախչում են արյան, աղետի, պաշտոնական ստախոսության, բեսպրեդելի, նիկոլաօլիգարխների ամենաթողության, հակամարդկայնության, անիրավության ճահճի վերածված Հայաստանից:

Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ Հայաստանի ու հայության դեմ աններելի ոճիր գործած ռեժիմն ու այդ ստորագույն ռեժիմի այս «քյաբաբ ցրելու» (տարածելու իմաստով) գորձ կպցրած ներկայացուցիչը ամեն օր չնաշխարհիկ ծրագրեր ընդունելու մասին բլթացնի, հայտարարի, թե մի 5000 տոկոս տնտեսական աճ է եղել, մի խոսքով՝ նիկոլի արյունարբու ցիռկի արենայում դրսևորվի:

Ի դեպ, Թուրքիայի մասին: Վահան Քերոբյանի պատկերացրած «չնաշխարհիկ ծրագրերը» առանձնապես մի գաղտնիք էլ չեն: Սա այն նիկոլանձն է, որը բացահայտ, անթաքույց ու անպատիժ զբաղված էր և զվաղված է թուրքական ու ադրբեջանական շահերի լոբբինգով: Երևում է՝ շաբաթ-կիրակի օրերին էլ «փերֆեքթ թի-վի»-ի ոսպինգով է զբաղվում՝ չնաշխարհիկ, գալակտիկական մասշտաբների ծրագրեր մտմտալու միջակայքում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2204 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am