Հողատուի «թուրքական քայլերգը»

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հունիսի 20-ի արտահերթ «ընտրություններում» աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը սուր էր դրված առավել, քան երբևէ: Համենայն դեպս մենք չենք մտաբերում, թե 1991-ից սկսած, Հայաստանի ներքաղաքական կյանքում, առավել ևս՝ ընտրական սոուսով, այդպիսի սրությամբ դրված լինի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը: Ավելին, այդ հարցը, եթե չասենք՝ մարտահրավերը, նաև բովանդակային լուրջ փոփոխություն էր կրել, ի դեպ, նույն 1991-ից ի վեր:

Դե, մշտական երկընտրանքը՝ Տիզբոն, թե՞ Հռոմ, Պարսկաստան, թե՞ Բյուզանդիա, Ռուսաստան, թե՞ Արևմուտք, իհարկե, եղել է. Արտաշիսյանների ժամանակներից մինչև Արշակունիներ, մինչև Իսրայել Օրի, մինչև Լևոն Տեր-Պետրոսյան... Բա՛յց: Խնդիրը հիմնականում կա՛մ զուտ անվտանգային-պրագմատիկ հիմքեր է ունեցել, կա՛մ արժեքային-գաղափարական, կա՛մ ասենք, ինչպես վերջին մի 20-25 տարիներին՝ «ժողովրդավարություն, մարդու իրավունքներ» ու նմանօրինակ այլ թիթիզություններ: Թիթիզություններ, քանզի ինչ-ինչ, բայց այդ մի բանը քյաֆթառ ու գոմիկավանի վերածված Եվրոպան, նաև ԱՄՆ-ը հրաշալի ցույց տվեցին՝ չկա ոչ մի ժողովրդավարություն, չկա ոչ մի մարդու իրավունք, չկա ոչ մի «արժեքային համակարգ» ու առհասարակ, կարևորը՝ հնարավորինս ցինիկաբար ցանկացած մարդու կյանքի վրա թքած ունենալն է, Փարիզի Աստվածամոր տաճարի այրվելու համար կոկորդիլոսի արցունքներ թափելը, իսկ հայերի կոտորածի ու, գործնականում՝ ցեղասպանության իրականացման վրա աչք փակելը, հայկական եկեղեցիների պղծման ու ավիրման վրա ընդհանրապես թքա՛ծ ունենալը:

Այնպես որ՝ վաղը, մյուս օրը, ուզում է ամբողջ Փարիզը այրվի կամ Վաշինգտոնը հիմնահատակ փլուզվի, կամ ասենք՝ Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը, չեմ կարծում, թե տողերիս հեղինակը որևէ հույզ կամ ապրում ունենա: Ինչպիսի բարև, այնպիսի՝ մնաս բարով:

Չշեղվենք սակայն ու, նույն ֆրանսիացիների ասած՝ վերադառնանք մեր ոչխարներին, այն է՝ նիկոլին ու նրա երկրաքանդ «կամանդին:

Ծաղրը այն է, որ նիկոլը, իր վարած կամ նրա տիկնիկավարների միջոցով իրականացված (իրականացվող) քաղաքականության, ավելի շուտ՝ ավերականության հետևանքով հունիսի 20-ի ընտրություններում իսկապես սուր ձևով դրված էր կողմնորոշման հարցը՝ դեպի Ռուսաստա՞ն, թե՞ դեպի «Արևմուտք»: Տվյալ դեպքում, պետք է հատուկ ընդգծել, որ «Արևմուտքը» ոչ թե երեսպաշտ կամ բազմերեսանի Եվրոպան է կամ բացարձակապես իր չոր քյարով առաջնորդվող ԱՄՆ-ն, այլ՝ Թուրքիան:

Այո, աշխարհագրական առումով էլ Թուրքիան ՀՀ-ից արևմուտք է ընկած:

Եվ նիկոլն, ըստ էության, «թուրքական քայլերգի» տակ է «պարում»: Դա է նրա ընտրությունը՝ «թուրքական վիլայաթ»: Պատահական չէ, որ Հայաստանի մնացորդների հեռանկարը նիկոլն ու նիկոլենք կապում են բացառապես Թուրքիայի հետ, Թուրքիայի բարեհաճության կամ քմահաճության հետ՝ ճանապարհները բացելու, առուտուր անելու, առհասարակ, որևէ տնտեսական շարժ ունենալու առումներով:

Ի դեպ, նույնը վերաբերում է և ադրբեջանական թուրքերի հետ հարաբերություններին: Եվ այս ուղղությամբ էլ նիկոլը, ինչպես հայտնի է, բացքամակ խաղեր է տալիս: Առայժմ միայն այն բանին է հասել, որ զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, Հայաստանի բանակը, իրան շրջապատել մենթակլոուններով և կա՛մ տարածքներ է նվիրում իր ազգակից Ալիևին, կա՛մ գերիներ, կա՛մ արտաքին-քաղաքական նվաստացուցիչ զիջումներ:

Նկատենք նաև, որ մինչ օրս այդպես էլ բաց մնաց հարցը, թե այդ ում աչքերն էին ջուր կտրել, որ ձեռք բերի Հայաստանի 750 միլիոն դոլարի պարտատոմսերը, այլ բառերով՝ ահռելի ֆինանսական ներարկում անի կոնկրետ նիկոլի իշխանությունը պահելու համար: Չէ, իրոք, այդ ո՞ր ապուշը այդքան փող կդներ՝ կանխամտածված ավերակիչ «քաղաքականությամբ» ոչնչացված տնտեսություն ունեցող, «օրինականացված» թալանի և կոռուպցիայի մեջ մինչև կոկորդը թաղված, «օրինականացված» բյուջեալափությամբ առանձնացող իշխանություն ունեցող, պատերազմից սարսափելի տուժած երկրի վրա: Մինչ այժմ որևէ մեկը չի հերքել, որ շատ հնարավոր է, այդ կերպ թուրքերն ու Ալիևը նիկոլին վճարել են Արցախի հանձնման ու Հայոց բանակի փոխհամաձայնեցված ջախջախման դիմաց խոստացած միլիարդների մի որոշակի մասը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 539 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am