Քանի՞ 10 հազար դրամ եք ծախսել, որ ձեր նկատմամբ վստահություն լիներ.Նիկոլ Փաշինյան

«Մեզ  մեղադրում են` ասելով` ինչո՞ւ ենք  դեմ նման լավ, դրական ծրագրին։ Իսկ թե ինչու ենք  դեմ: Թան էլ չէ, փրթած մածուն։ Ձեզ համար ընդամենը կարեւոր է, որ ուսանողը ՀՀԿ-ական լինի, իսկ ընտրություններին ՀՀԿ մայկան հագնի ու ընկնի տնետուն։ Այստեղ էն պերաշկու անեկդոտը հիշեցի, որ մի հատ կծում է, ասում է` ուր է միսը, ասում է` դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է` բա, ուր է, ասում է` անցար արդեն»,-այսօր Կառավարության 2017-22թթ. ծրագրի ներկայացմանը ասաց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանը Ադրբեջանի հետ ռազմական բալանսը տանուլ է տվել ու դրա մասին անգամ էլ չեն վիճում: Հա, ասում են` իսկանդեր, հա իսկանդեր… Երեկ, երբ Սեդրակ Սարոյանը խոսում էր ավտոմատով կարկտաբեր ամպերը ցրելու մասին, ուզում էի ասել` միգուցե իսկանդերը փորձեիք կարկուտի ամպերը ցրելու համար։Եթե անընդհատ խոսում ես մի բանի մասին, ուրեմն այն իր նպատակին չի ծառայել, իսկ բարձրաշխարհիկ ձեւակերպումներով ոչինչ չի փոխվի։Սերժ Սարգսյանը միակն է, որ հրադադարից հետո տարածք է զիջել Ադրբեջանին։ Ի դեպ, իսկ ի՞նչ եղավ նոր ատոմակայանի կառուցումը։ Արմենիկումի շարքից էր նոր ատոմակայանի կառուցումը։ Կառավարության այս ծրագրում՝ ոչ մի նամյոկ այդ մասին»,-ասաց նա: «Ով է լինելու 2018թ. ՀՀ վարչապետը եւ այն քննադատությանը, թե ինչ տարբերություն` ով կլինի:Ասեմ` կա տարբերություն` եթե պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին նորից կարգեք վարչապետ, կա տարբերություն։ Սերժ Սարգսյանն է բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ ամեն շաբաթ կան զոհեր, տարածքներ են զիջվում։ Քանի՞ տասը հազար դրամ եք ծախսել, որ ձեր նկատմամբ վստահություն լիներ: Չպետք է քավության նոխազի դերում լինի այս կառավարությունը։ Պատասխանատուն ոչ թե նախորդ վարչապետեր Հովիկ Աբրահամյանն է, ոչ էլ Տիգրան Սարգսյանը, այլ Սերժ Սարգսյանը։ Գնդակը հիմա հանրության դաշտում է։ Եթե այս ծրագիրը լիներ կառավարության ծրագիրը, մի տեղ կարելի էր քննարկել, բայց քանի որ սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է, մենք միանշանակ դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am