Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ Ադրբեջանի հայտարարություններին

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանը   Հարց. Հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հանդես են եկել բազմաթիվ մեկնաբանություններով՝ հայկական կողմերին մեղադրելով բանակցային գործընթացը տապալելու նպատակով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Ինչպե՞սկմեկնաբանեք նման հայտարարությունները։ Պատասխան. Լարվածության սրման և բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի համար մեղքը հայկական կողմերի վրա բարդելու Բաքվի ձգտումն անթաքույց փորձ է՝ քողարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի մտցնելուն և միջնորդների խաղաղարար ջանքերը խափանելուն ուղղված իր իսկ քաղաքականությունը։ Դա հատկապես ակնառու է շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքների, հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում իր պարտավորությունների հանդեպ Բաքվի լիակատար արհամարհանքի և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու բացահայտ դժկամության ֆոնի վրա։ Այս կապակցությամբ հարկ է հիշատակել հունիսի 19-ին Բաքու կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած հայտարարությունը, որը,մեր դիտարկմամբ, հերթական անգամ ոչ երկիմաստ կերպով մատնանշում է Ադրբեջանին՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտող կողմ։ Այս հարցում Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում նկատվող դրական միտումը որոշակի հույսեր է ներշնչում, որ միջնորդները ոչ միայն վերջնականապես կհրաժարվեն անհասցե կոչերի պրակտիկայից, այլև ավելի հաստատակամորեն հետամուտ կլինեն 1994 թ. հրադադարի և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անշեղ պահպանման, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016թ. մայիսի 16) և Սանկտ-Պետերբուրգում (2016թ. հունիսի 20) ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am