Իլհամի ջղաձգության պատճառները. Ծանր «բազար»՝ Զանգեզուրի հարցով

Ադրբեջանը շարունակելու է ամրացնել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, սա Ադրբեջանի նախագահի խոսքերն են, որը, պարզվում է ասվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցի, մասնավորապես՝ Երևանում արված հայտարարությունների ֆոնին:

Ինչպես հայտնի է, Շառլ Միշելը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ օգտագործել էր՝ սահմանային «վիճելի» տարածքներ ձևակերպումը:
Ահա, ի պատասխան դրան, Շառլ Միշելի այցից հետո Ալիևը որոշել է «հստակություն» մտցնել: Ալիևը նախ շեշտել է, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ, ապա հավելել է. «Ես կարծում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է, իսկ Զանգեզուրը՝ դա մեր նախնիների հողն է և մենք գտնվում ենք մեր հողի վրա»:

Ինչպես երևում է, Ալիևի մոտ ջղաձիգ իրավիճակում է հայտնվել: Դա կարող է ունենալ մի քանի պատճառներ՝ Բաքու կատարած այցի ժամանակ Շառլ Միշելի կողմից Բաքվին ներկայացված պահանջներն են՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցով, ինչպես նաև ԼՂ հարցով հետագա բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Արևմուտքի համար հաջորդ ցավոտ հարցը՝ ռազմագերիների վերադարձի հարցն է, Ալիևից պահանջվում է, որպեսզի նա բոլորին վերադարձնի: Ալիևն առայժմ կարողանում է դիմադրել և հնարավորինը պոկել հայկական կողմից՝ գերիների դիմաց:

Գումարած դրան, հավանաբար Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանն էլ Ալիևի համար եղել են որոշ տհաճ պահեր՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված:

Ու հիմա Ալիևը ջղաձգված որոշել է հրապարակային պահանջների «դոզան» ավելացնել...
Պարզվում է Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից: Խոսքը ընկերությունների մասին է, որոնք գործել են Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում և Քարվաճառում: «Այս ընկերություններն երկու տարբերակ ունեն՝ կամ փոխհատուցում կվճարեն մեզ, կընդունեն մեր պայմանները, կամ կա այլ տարբերակ՝ հարցը լուծել իրավական դաշտում... Նորից եմ ցանկանում ասել, որ դրանք (ընկերությունները - խմբ.) պետք է կամավոր վերականգնեն վնասը, փոխհատուցում վճարեն ադրբեջանական պետությանը, և միայն այդ դեպքում կկարողանան հարմարավետ ապրել», - ասել է Ալիևը:

Այսինքն, բոլոր կողմերից՝ Ալիևը փորձում է ցույց տալ, որ Ադրբեջան պետությունից ոչ մի զիջում չի լինելու: Իսկ դա իր հերթին վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ, թե՛ արևմուտքից, թե՛ Ռուսաստանից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշումներ կան:

Գումարած այս ամենին, թե՛ Բրյուսելը, թե՛ Մոսկվան փորձելու են Ադրբեջանի հետ բանակցություններում նրանից ստանալ ավելին, քան ունեն՝ «դու սրան համաձայնիր, մենք սա չենք պահանջի» սկզբունքով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6784 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am