Իսկ դատախազն իր առանձնատունն ապօրինի՞, թե՞ օրինական հարստացմամբ է կառուցել

Երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հանձնարարություններ է տվել։ Սրանից հասկացանք, որ Դավթյանը դժգոհ է նախկինների հարստությունը, ձեռք բերած գույքն ապօրինի հարստացման մասին օրենքի շրջանակներում խլելու եւ ժողովրդին վերադարձնելու գործընթացից եւ հիմա հանձնարարականներ է տալիս, որ ավելի եռանդուն աշխատեն այս ուղղությամբ եւ ինչքան հնարավոր է շատ եւ շուտ խլեն այդ գույքը։ 

Հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020 թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101-րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) եւ 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:

Այդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018 թ. հարուցվել է 3 քրեական, իսկ 2019 եւ 2020 թթ.՝ 5-ական քրեական գործ: 2018-2020 թթ. հարուցված եւ քննված վերոնշյալ քրեական գործերով՝ ընդհանուր առմամբ, որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Այսինքն՝ շատ ցածր ցուցանիշ է նման պոպուլիստական բնույթի հոդվածով քրգործեր հարուցելու արդյունավետության տեսանկյունից, մանավանդ նախընտրական փուլում ինքը՝ մուրճը ձեռքին հանրապետությունով շրջող Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ վերջ թավիշին՝ գալիս են պողպատի ժամանակները, եւ ապօրինի գույքի խլման բուն պրոցեսը հիմա է սկսվելու։ Հանրությունը դատախազ Արթուր Դավթյանից ռոբինհուդություն է սպասում, բայց արի ու տես, որ նրա ղեկավարած կառույցը մինչ օրս մի նորմալ գործ չի կարողացել հարուցել «նախկին թալանչիների» նկատմամբ, առավել եւս՝ դատարան ուղարկել։ 

Իրականում, Դավթյանի այս հանձնարարականը խոսում է մի բանի մասին, որ ապօրինի հարստացման մասին օրենքը, համենայնդեպս՝ նման հնչեղ մեկնաբանություններով ու կիրառման հեռանկարով, իրականում ֆեյք հոդված է, որի հիմքն ու իմաստը բացառապես պոպուլիզմն է, ուրիշ ոչինչ։ Ակնհայտ է, որ դատախազությունը չի կարողանում հիմնավորել իր կասկածներն այս կամ այն անձի ապօրինի հարստացման մասին։

Ի վերջո, դժվար է ապացուցել, որ տարիներ շարունակ պետական բարձր պաշտոն զբաղեցրած, մեծ շրջապատ եւ, ասենք, ընտանիքում բարձր եկամուտ ունեցող հարազատներ ունեցող նախկին չինովնիկն իր երկհարկանի առանձնատունը 20 տարի առաջ կառուցել է բացառապես թալանի կամ կոռուպցիայի միջոցով։ Այդ թալանի ու կոռուպցիայի մասին կասկածները, իրականում, չփարատված կասկածներ են, իսկ դրանց մասին խոսակցությունները՝ կրկին պոպուլիզմի ժանրից։ Ու հիմա ոտ ու ձեռ ընկած՝ փորձում են «առավել արդյունավետ» դարձնել այս գործընթացը, որ գոնե մեկ տարի էլ իրենց ընտրազանգվածին կերակրելու նյութ ունենան։

Նույնկերպ՝ երեւի դժվար լինի ապացուցել նաեւ Արթուր Դավթյանի եռահարկ առանձնատան ապօրինի ծագումը։ Թե ինչպես է ստացվել, որ բացառապես պետական ապարատում աշխատելով ու չոր աշխատավարձ ստանալով՝ Դավթյանը կարողացել է Աջափնյակ վարչական շրջանում շքեղ առանձնատուն կառուցել, որը, իշխանությունների սիրելի «ընդդիմադիր» Բաբաջանյան Արմանի գնահատմամբ, կես միլիոն դոլար արժե։

Սա չի նշանակում, որ ինչ-որ ժամանակ հաջորդ իշխանությունները չեն զբաղվելու այսօրվա գլխավոր դատախազի ունեցվածքի ուսումնասիրությամբ եւ չեն պարզելու, թե Դավթյանն այդ ինչ միջոցներով է իր պաշտոնավարման երկու տարում նման շքեղ առանձնատուն կառուցել, եթե ո՛չ կաշառք է վերցրել, ո՛չ կոռուպցիայով է զբաղվել, ո՛չ նվիրատվություն է ստացել։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն իր առանձնատան կառուցման միջոցների մասին քանիցս հնչած հարցերին մշտապես տվել է խուսափողական, ոչ ուղիղ պատասխաններ՝ այդպես էլ չբացահայտելով չոր աշխատավարձով կես միլիոնանոց առանձնատան տեր դառնալու գաղտնիքը։

hraparak.am

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am