Ի՞նչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանձնվի Երասխը

Հրապարակը գրում է. Մի քանի օր է՝ Արարատի մարզի Երասխ համայնքում կրակոցներ են հնչում։ Ադրբեջանական զինուժը փորձում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։ Արդեն կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ, որ նրանք սադրանք հրահրեն, հարձակվեն, եւ պատերազմի վտանգի տակ Երասխի մոտակայքից ինչ-որ հատվածներ եւս հանձնեն իրենց։ Որ ժողովուրդը չասի՝ առանց մի կրակոցի հերթական տարածքը հանձնեցին։ Կամ էլ ասի՝ դե հո մի կտոր հողի համար նոր պատերազմի մեջ չէի՞նք ներքաշվելու։  

 

Արարատի մարզպետը Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրն է՝ Ռազմիկ Թեւոնյանը, որ մեր հարցերին՝ Տիգրանաշենը կարո՞ղ է հանձնեն, անհեթեթ պատասխաններ էր տալիս, թե ինքն այնտեղ է ապրում, մեզ էլ է հրավիրում եւ այլն։ Նրա որդին էլ ԱԺ պատգամավոր է՝ իշխանական ցուցակով։

Հայտնի է, որ Թեւոնյանն Արարատի մարզում, այդ թվում՝ Երասխում, հսկայական ունեցվածք ունի։ Մասնավորապես, նրան է պատկանում «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ն։ Բայց նրա ունեցվածքի մասին ավելի ստույգ պատկերացւոմ կազմելու համար այցելեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայք եւ ուսումնասիրեցինք Թեւոնյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը։ Մեզ հետաքրքիր էր՝ որքան վնաս կկրի, ինչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանկարծ իշխանությունը որոշի հանձնել նաեւ Երասխը կամ, աստված չանի՝ ամբողջ Արարատի մարզը։

Այսպես, ուրեմն․ Թեւոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բազմամյա տնկիներով, արտադրական նշանակության շինություն՝ դարձյալ նույն Արալեզ համայնքում։ Երկու հողամաս՝ արդեն Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում, որոնք եւս կմնան թշնամուն, եթե Փաշինյանը թույլ տա, որ Ադրբեջանը Երասխի հաշվին կտրի Սյունիքն ու Վայոց Ձորը Երեւանից։ Արժեթղթերի, ներդրումների, շարժական գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոց տնօրինելու մասին տվյալներ Թեւոնյանը չի ներկայացրել․ կա՛մ չունի, կա՛մ թաքցրել է։ Բայց առնվազն տարօրինակ է, որ նման կարողության տեր մարդն ավտոմեքենա, օրինակ, չունի։

Հայտարարագրում նշված է նաեւ «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ից նրա ստացած 2 մլն 160 հազար դրամ վարձատրության, ինչպես նաեւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից ստացված 5 մլն դրամ փոխառության՝ վարկի մասին։ Ի դեպ, Թեւոնյանը հայտարարագրում թաքցրել է նաեւ իր հաշվառման եւ փաստացի բնակության հասցեի մասին տվյալները, որ մարդիկ, այդ թվում՝ ընտրողները, չիմանան, թե իրենց սիրելի մարզպետը որտեղ է բնակվում։

 

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am