Դդմաշենը՝ ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունում արցած այս լուսանկարը լավագույնս է բնորոշում Հայաստանի անվտանգային համակարգի ողջ պերճանքն ու թշվառությունը։
Նիկոլ Փաշինյանի ու իր թրքահպատակ թիմի ավերիչ արշավանքներից հետո, ահա, թե ինչ է մնացել տարածաշրջանի երբեմնի ամենամարտունակ բանակից, այդ բանակի դեմքը բանջարանաբոստային կուլտուրաների, մասնավորապես, դդումների տեսքով է: Մարդ, ով վարի է տվել իրեն վստահված ԿԳՍՄ ոլորտը, մարդ, ով իբրեւ նախարար ի պաշտոնե ընդունել է հայտնի գոմիկ Կարաբինային ու այլ աղմկահարույց պատմությունների հերոս է, այսօր խրոխտ կեցված ընդունած լուսանկարվում է պաշտպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալի, բայց որ ավելի ճիշտն է՝ տեղապահի պաշտոնում Արշակ Կարապետյանին ներկայացնելիս:
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը բանակն իր պես այն կարգի փալաս է դարձրել, որ այդ կառույցում ոչ միայն Արայիկ Հարությունյանը կարող է առանցքային դերակատարում ստանձնել, այլ թեկուզ իր թանկագին հյուրերից նույն Կարաբինան:
Զինված ուժերի բարեփոխումներ, սահմանային անվտանգություն, պրոֆեսիոնալ բանակ, մարտունակություն... սրանք սին խոսքեր են, որոնք այս օրերին հնչում են իշխանական որոշ պաշտոնյաների շուրթերից, իրականությունն այսև նկարում պատկերված դեմքերն են՝ ստորաքարշ, ծառայամիտ ու ապազգային:
Օրինակ՝ հեռացող նախարար Վաղարշակ Հարությունյանը, այս մարդը պատերազմից հետո համաձայնեց ստանձնել այդ պաշտոնը, մի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մերժելի էր անգամ սեփական ընտանիքում: Այս մարդը պատերազմի օրերին էլ կապիտուլանտի գլխավոր խորհրդականն էր՝ պաշտպանության գծով ու կարելի է պատկերացնել սրա տված խորհուրդները: Վաղարշակ Հարությունյանի անունը ՀՀ պատմությա մեջ կգրվի սեւ տառերով, քանզի նրա պաշտոնավարման օրոք հիմնահատակ ոչնչացվեց հայկական զինված ուժերը, գլխատվեց գլխավոր շտաբը, արժեզրկեցին գեներալիտետին, մարտական ուղի անցած հերոսներին, նրա թողտվությամբ Հայաստանի սուվերեն սահմանները զավթեցին իրենց բարեկամ ադրբեջանցիները եւ մինչ օրս չեն հեռանում այդտեղից: Հարությունյանը սրան-նրան կոնյակ տանող բերող գեներալ է եղել, իսկ հիմա ոմանց համար գիդ աշխատող եւ մի օբյեկտից մյուսը ման տվող:

Արշակ Կարապետյանի մասին հեղափոխությունից հետո եւ վերջին օրերին այնքան խոսվեց, որ կարծում ենք նրա գարշելի կերպարի մասին արդեն յուրաքանչյուրը գիտի: Ապրիլյան պատերազմի ամենաձախողված գեներալներից մեկը, ով Սերժ Սարգսյանի ձեռամբ դուրս թողնվեց համակարգից, կրկին վերադառնում է միայն այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ զրպարտչական ցուցմունք է տվել ու հայտնվել նախ Փաշինյանի խորհրդականի, ապա ԳՇ պետի առաջին տեղակալի, իսկ շատ շուտով՝ նախարարի պաշտոնում: Մամուլը գրեց նրա եւ թուրք գեներալների հետ շփումների մասին, որն արձանագրել են ռուսական հատուկ ծառայությունները եւ տեղեկացրել ՀՀ իշխանություններին: Թերեւս այս արժանիքի համար էլ Փաշինյանը նրան բարձր պաշտոնի է նշանակում, որ թուրքերի հետ բարեկամությունն ավելի արագ ստացվի:
Նկարի մյուս հերոսը ԳՇ պետ Արտակ Դավթյանն է՝ իշխանությունների կողմից հետապնդվող Պատրոն Դավիթի գործընկերը, Դավթյանը մեծ հաշվով հիմա պետք է ամբաստանյալի աթոռին նստած լիներ բանակի համար մետաղե ջարդոնների գնման եւ ատատային տենդերների համար, բայց Փաշինյանի բազմակի օգտագործման զինվորականն այնտեղ է, ուր Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո իրեն հարգող զինվորականներից որեւէ մեկը չէր համաձայնում: Դե, իսկ հաջորդ հերոսը Արման Սարգսյանն է՝ նախկին ոստիկանապետ, ներկայիս փոխնախարար: Այս մարդը բանակում բառի բուն իմաստով պատահականություն է, պատերազմից հետո, երբ ՊՆ-ն գլխատված էր ու Փաշինյանը կադրեր չուներ, ոչ մեկ չէր համաձայնում պաշտո ստանալ, Սարգսյանը բացառիկներից էր, որ սեղմեց դավաճան ձեռքը:
Այսպիսով՝ այս խորհրդանշական լուսանկարն ինքնին խոսում է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս բանակ պետք չէ ու հեղինակազրկող, բանակի նկատմամբ բացասական լիցքեր առաջացնող այս մարդկան մեկտեղումը մի վայրում կարծում ենք հատուկ մտածված սցենարի շրջանակներում է:

Անի Սահակյան

դիտվել է 1576 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am