Պորտուգալիայում հրդեհներից տուժածների թիվը հասել է 204-ի
Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետևանքով տուժածների թիվը 157-ից հասել Է 204-ի, հայտնում է ТАСС-ը: Publico թերթի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով արդեն այրվել է մոտ 30 հազար հեկտար անտառ: Ավելի վաղ տեղական ոստիկանությունը ենթադրություն է հայտնել, թե Պորտուգալիայում հրդեհը բռնկել է կայծակի հարվածի հետևանքով: Այս պահին ավելի քան 1200 հրշեջներ շարունակում է կրակի դեմ պայքարել Պեդրոգան Գրանդի բնակավայրի շրջանում, որտեղ տարերքի զոհ է դարձել 64 մարդ:
