Այսօր երեկոյան քաղաքի կենտրոնում դարձյալ կրակոցներ են հնչել: Այս անգամ դրանք հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Աղբյուրի հաղորդմամբ կրակել են 01 LN 015 պետհամարանիշով սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի միջից: Մեքենան, նախնական տեղեկությամբ, ոստիկանության պաշտոնյայի է պատկանում: Ասացին` կրակել են ինչ-որ քաղաքացու ոտքին:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները, որոնք ժապավենով փակել են տարածքը: Քիչ հեռու կայանած է նաև նշված Mazda 6-ը: Մեզ հայտնեցին նաև, որ քիչ առաջ մի տղամարդու տարան ոստիկանները, որոնք քաղաքացուն ասել են, թե թող չանհանգստանա` իր անվտանգությունը կապահովեն: Հավանաբար տղամարդը ականատես է եղել:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը