Կապանում 18-ամյա երիտասարդը բակում բռնության է ենթարկվել12-ամյա տղային

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` 12-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հունիսի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի բակերից մեկում ծեծի է ենթարկվել 2005թ. ծնված երեխա, որի ընթացքում նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անչափահասը մարմնական վնասվածքներ ստացել է 2017թ. հունիսի 5-ին՝  ժամը 17:30-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝  18-ամյա երիտասարդի կողմից: Վիճաբանությունն առաջացել է կենցաղային հարցերի շուրջ, ինչի ժամանակ էլ 18-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել  անչափահաս տղայի նկատմամբ՝ ձեռքով սեղմել պարանոցը, քաշքշել, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` գլխի, կրծքավանդակի շրջանին պատճառելով  մարմնական վնասվածքներ: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1333 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «…մինչև տասնչորս տարին չլրացած երեխաների,…հաշտվելը կասկածյալի, մեղադրյալի հետ հիմք չէ՝ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, ինչը երաշխիք է այս խոցելի կատեգորիայի անձանց իրավունքների և շահերի դատական պաշտպանության համար»՝  նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները երեխայի լավագույն շահը ապահովելու համար:  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am