Կոտրել է ոտքը․ Ռուսաստանում արտակարգ վայրէջք է տեղի ունեցել
Տոմսկում Ан-28-ի արտակարգ վայրէջքի ժամանակ հրամանատար Անատոլի Պրիտկովը կոտրել է ոտքը:
Նշվում է, որ սա ամենալուրջ վնասվածքն է, որն արձանագրվել է այս միջադեպի արդյունքում:
Հիշեցնենք, որ Ан-28-ի հետ կապը կորել էր երեկ, Կեդրովից թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռում եղել է 19 մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ:
