Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան դատապարտել է ավստրալական SBS-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բաց նամակ է գրել Ավստրալիայի Ազգային հեռարձակողների ցանցի (SBS) ղեկավար Մայքլ Էբայդին՝ դատապարտելով SBS-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Նամակն իսկական սառը ցնցուղ է SBS-ի խմբագրական քաղաքականության վրա, որը խուսափում է որակել Հայոց ցեղասպանությունը իրական անունով: «Ցեղասպանության ժխտումը պատմություն չէ, սա գաղափարական հարց է: Մենք հիասթափված ենք, որ նման հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է SBS-ը, ընտրել է այս ուղին»,- ասվում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նամակում: 2017 թվականի մայիսին Ավստրալիայի խորհրդարանական քննարկումների ժամանակ Կանաչների ներկայացուցիչը Էբայդին խնդրել էր հստակեցնել The Australian-ում հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումները: Հոդվածում մասնավորապես ասվում էր, թե SBS-ը հատուկ քաղաքականություն ունի Հայոց ցեղասպանության հարցում, որով արգելում է լրագրողներին կատարվածին տալ ճիշտ որակավորում՝ փոխարենն առաջարկելով «հայերի զանգվածային կոտորած» տարբերակը: Ի պատասխան հնչեցված հարցադրման՝ Էբայդն ասել էր. «SBS-ում մենք կատարվածն անվանում ենք «հայերի զանգվածային կոտորած, որը ոմանց կողմից ընդունվում է որպես ցեղասպանություն»: Կարծում եմ, նման կերպ մենք մեր ընթերցողներին թույլ ենք տալիս հասկանալ, որ սա վիճելի հարց է, որի շուրջ ողջ աշխարհում պատմաբանները տարակարծություններ ունեն»: Էբայդին ուղղված բաց նամակում Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էնդրյու Վուլֆորդը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը «հայկական իրադրություն» անվանելը, ինչպես նա արել էր Սենատի լսումների ժամանակ, նույնն է, ինչ Հոլոքոստը «հրեական իրադրություն» անվանելը: «Որպես ցեղասպանագետներ՝ մեզ համար հատկապես կարևոր կետ էր Ձեր փաստարկներում այն, որ ակադեմիական աշխարհում ճանաչված պատմաբանները վիճաբանում են ցեղասպանության հարցի շուրջ: Դա բացահայտ կեղծիք է: Կան ցեղասպանությունը ժխտող մի խումբ պատմաբաններ, ովքեր, սակայն, ցեղասպանագետների մեծամասնության կողմից չեն ընդունվում որպես ակադեմիական ոլորտի ծանրակշիռ գիտնականներ»,- ասել է Էնդրյու Վուլֆորդը: Նա հորդորել է SBS-ին վերանայել քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:  

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am