20 հազար մարդ է տարհանվել սուպերմարկետների ցանցից ռումբի մասին ահազանգի պատճառով
RIA Novosti-ն հայտնում է,որ ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Մոսկվայի «Աշան» սուպերմարկետներից ցանցերից ռումբի մասին ահազանգի պատճառով,այս մասին գործակալությանը հայտնել է Մոսկվա քաղաքի արտակարգ ծառայություններում աղբյուրը: «Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի «Աշան» խանութներից տարհանվել է 21,5 հազար մարդ»,- հայտնել է աղբյուրը: Նախօրեին Մոսկվայում տարհանվել էր «Աշանի» 9 հիպերմարկետ: Տարհանում էր իրականացվել նաև ՌԴ նախագահի ադմինիստրացիայում ու ԳՈՒՄ-ի շենքում: Հաղորդվում էր 10 հազար տարհանվածի մասին:
