Ի՞նչ վիճակում է պրոֆեսոր Արմեն Չարչյանը կալանավայրում

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպե՞ս է պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը, հարմարվե՞լ է արդյոք քրեակատարողական հիմնարկի կենցաղին, հավատո՞ւմ է արդյոք արդարադատության վերականգմանը: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պրոֆեսորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից, ով նախ անդրադար­ձավ պրոֆեսորի առողջական վիճակին՝ մասնավորապես ընդգծելով.

-Պրոֆեսորը շարու­նակում է գտնվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Առողջական վի­ճակը նորմալ է, չեմ կարող ասել, որ շատ լավ է, բայց համենայնդեպս չի բողո­քում:

- Ի՞նչ է ասում, ինչպե՞ս է տրամադրված:

- Պրոֆեսորը փոխանցում է, որ ինքը շատ ուժեղ է և հավատում է, որ արդարությունը վերականգնվե­լու է: Վստահ է, որ սա էլ կանցնի և, որ ինքը շուտով կգտնվի ազատու­թյան մեջ: Տրամադրությունը բարձր է, պարզապես հիվանդներին է շատ կարոտում, նրանց առողջական վիճակով է մտահոգ:

-Պարո՛ն Ալեքսանյան, առանձին խցո՞ւմ է պահվում պրո­ֆեսորը:

-Ո՛չ, բոլորի հետ հավասար պայմաններում գտնվում է ՔԿՀ-ում:

-Գո՞հ է պայմաններից:

-Որևէ գանգատ այս պահի դրությամբ պարոն Չարչյանը չունի:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին տե­ղի է ունենալու պրոֆեսորի գործով առաջին դատական նիստը, որի ըն­թացքում առաջնահերթությամբ քննվելու է նրա խափանման միջոցի հարցը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am