Իշխանավորների սիրտը սաունա, Կարիբյան կղզիներ եւ այլ զվարճանքներ է ուզում

Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար կդառնա։ Այս գումարը պատգամավորներին հատկացվում է բացի աշխատավարձն ու պարգեւավճարը։
Նախագծի համահեղինակ, իշխանական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի խոսքով, իրենց պատգամավորական փորձը ցույց է տվել, որ տարբեր ծառայություններից օգտվելու համար հատկացվող գումարը բավարար չէ. «Հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»։
«50 հազարի մեջ մենք չենք տեղավորվել», - ասում է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ շարունակելով, թե պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ շփումներ կան։ Օրինակ է բերում, թե սրճարան գնալիս մեկ անգամ էլ դու պետք է հաշիվը փակես։
Վիկտոր Ենգիբարյանն իրեն ուղղված հարցին, թե օրինակ մարզային այցի համար անձամբ իրեն որքա՞ն գումար չի բավականացրել, որքա՞ն լրացուցիչ գումար է ծախսել, պատասխանեց. «Ես չէի ուզենա կենցաղային մակարդակի վրա բերել մեր խոսակցությունը։ Ես ի նկատի ունեմ, որ պատգամավորներին անհրաժեշտ է իրենց լիարժեք գործունեությունը ծավալելու համար պատշաճ նյութատեխնիկական հնարավորություններ, սպասարկում»։

Իշխանական խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանն էլ հեգնեց, թե պատգամավորների կրունքները մարզեր այցելելս են հավանաբար մաշվել: Նա առաջարկեց օրենքը բոլորի համար հավասար չկիրառել, կան պատգամավորներ, որ մարզի երես էլ չեն տեսել:
ԲՀԿ-ն լքած, հիմա իշխանության ապահով տանիքի տակ հանգրվանած Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, թե չի կարծում, որ մարզ չայցելող պատգամավոր կլինի, դա բարոյական պարտքն է. «Առնվազը վաթսուն լիտր բենզինը ծախսում ես, երբ որ գնում ես Վայոց Ձորի գյուղերը, վերադառնում ես՝ մոտ 450-500 կիլոմետր։ Վաթսուն լիտրը եթե վերածենք դրամի, երեսուն հազար դրամ, գիշերակացի, հաց ուտելու համար ևս երեսուն հազար դրամ։ Այսինքը՝ մեկ այցի համար վաթսուն հազար դրամ է ծախսվում։ Չորս անգամ շաբաթ-կիրակի անպայման գնում ես, և երկու հարյուր քառասուն հազար դրամը ծախսվում է։ Էդտեղ հարցը զուտ միայն հավասարեցման, համահարթեցման հետ է կապված, դրա լուծումը կարող ենք գտնել։ Կամ ի վերջո ես չեմ պատկերացնում, որ կարող է գտնվել մի պատգամավոր, որ մարզ չպետք է այցելի։ Դա իր բարոյական պարտքը չկատարելու համար պատգամավորը, կարծում եմ, բոլորիս կողմից հարգանքի չի արժանանա»։
«Էս փուլում համարում եմ անբարոյական նախագիծ», - ասաց նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանը, նրա կարծիքով, հետպատերազմյան վիրավոր Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, 44-օրյա պատերազմի հետևանքով բազմաթիվ վիրավոր զինվորներ կան, որոնք բուժման կարիք ունեն։
Իսկ իր աշխատանքը կատարելու համար պատգամավորին, ըստ Զոհրաբյանի, հավելյալ գումար անհրաժեշտ չէ. «Այս խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորը պարտավոր է, դա պատգամավորի իմպերատիվ պարտականությունն է հանդիպել ընտրողների հետ, հանդիպել քաղաքացիների հետ,դրա համար պատգամավորները ստանում են աշխատավարձ։ Հիմնավորումը, որ պատգամավորների թիվը պակասելու է, և բյուջեի վրա դա լրացուցիչ ծախս չի լինելու, հրաշալի է, լավ է։ Եկեք էդ գումարները ուղղենք, մեր վիրավոր տղաներին կարողանանք տեղափոխենք եվրոպական առաջատար կլինիկաներ, էնտեղ նրանց բուժենք»։
Որքան էլ տարօրինակ է նախագծի մասին ելույթ չունեցավ Հայաստան դաշինքի անդամ, իշխանական պատգամավորը լքած Աննա Գրիգորյանը, ներկա չէր նաեւ Թագուհի Թովմասյանը:

Այն, որ նման նախագին անբարոյականությունը է, Նաիրա Զոհրաբյանը թերեւս մեղմ արտահայտվեց, տնազուրկ, հաշմված երկրում,փաստորեն, թիվ մեկ խնդիրը դարձել է սրճարաններում հաշիվ փակելու եւ պատգամավորական գործունեությունից բխող այլ ծախսերի հարցը: Չենք զլանա հերթական անգամ կրկնել, որ, այո, ինչ անում են, լավ են անում, հասնում է մեզ, սրանք մարդիկ են, ովքեր պողպատյա մանդատ են ստացել եւ մենք պետք է ընդունենք, որ շուտով, շատ շուտով այս մարկանց սիրտը ընտրողի, քաղաքացու հետ սաունաներում, կամ ասենք Կարիբյան կղզիներում հանդիպելու, հաշիվ փակելու կրքեր է հետապնդելու, այնպես որ պատրաստ եղեք, որ թոշակառուի, ուսուցչի, վիրավորների, անտունների հաշվին ապագայում այդ կարիքներն էլ բավարարեն, քանզի կա ապագա, եւ այդ ապագան Հայաստանը ոտնակոխ անողներինն է:

Անի Սահակյան

դիտվել է 2564 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am