Թուրքիան 2.6 միլիոն դոլար է ծախսում նոր լոբբիստական և PR ընկերություններ վարձելու համար

Անցյալ շաբաթ ես գրել էի թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի և լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց ևս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners և Burson-Marsteller: Թուրք պաշտոնյաները կարծես թե չեն գիտակցում, որ մեկ տասնյակից ավելի լոբբիստական ընկերություններ ունենալը ոչ միայն փողերի վատնում է ավելորդ կրկնօրինակման պատճառով, այլև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առանձին պաշտոնյաների թանկարժեք ժամանակի անիմաստ կորուստ, որոնք ամեն օր իրենց ժամանակը ծախսում են այդ լոբբիստական ընկերություններին մանրամասն հրահանգներ տալով, նրանց զեկույցները կարդալով, դրանք մեկնաբանելով, նրանց հետ հանդիպումներ ունենալով, նրանց զեկույցները ծավալուն բացատրություններով արտգործնախարարությանը փոխանցելով և Անկարայի արձագանքի հիման վրա փոփոխություններ անելով: Այդքան շատ լոբբիստական ընկերությունների հետ աշխատելիս, առանց նման եռանդուն և լրջագույն ջանքեր գործադրելու, թուրք պաշտոնյաները պարզապես վատնում են իրենց երկրի փողերը… Ես ուրախ եմ, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է ավելի շատ գումարներ վատնել՝ համաձայնելով վճարել 1.5 մլն դոլար Բրայան Բալարդի ընկերությանը, 2017 թ. մայիսի 15-ից մինչև 2018 թ. մայիսի 14-ը ընկած ժամանակահատվածի համար: Ըստ արդարադատության նախարարությունում Բալարդի գրանցման՝ ընկերությունը թուրքական կառավարությանը կտրամադրի «շահերի պաշտպանության ծառայություններ ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններում»: Լոբբիստական գործունեությունը ներառում է «իրազեկում, խորհրդատվություն և օժանդակություն [Թուրքիային] Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաների հետ կապերում: Հարաբերությունների պահպանում ՆԱՏՕ-ի այս կարևոր գործընկերոջ հետ»: Բրայան Բալարդը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի երկար տարիների լոբբիստը որպես Թրամփի կազմակերպության ներկայացուցիչ Թալահասում, Ֆլորիդա: Նա հավաքել է 16 միլիոն դոլար Թրամփի նախագահական ընտրարշավի համար, երբ ծառայում էր որպես նրա նահանգային ֆինանսների նախագահ, իսկ հետագայում որպես նախագահի երդմնակալության հանձնաժողովի փոխնախագահ: Բալարդը հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ նա «դեռ առաջվա պես խոսում է Թրամփի հետ»: Սյուզի Ուիլսը, որին Բալարդը ներկայացրել էր Թրամփին ընտրարշավի ժամանակ, աշխատում էր որպես Թրամփի Ֆլորիդայի նախընտրական շտաբի ղեկավար: Նա այժմ աշխատում է Ballard Partners-ի համար: Բալարդը նաև վարձել է նախկին կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերին (դեմոկրատ, Ֆլորիդա)՝ տնօրինելու թուրքական լոբբիստական հաշիվը: Որպես Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Վեքսլերը ակտիվորեն քարոզել և դեմ է քվեարկել 2007 թ. հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի առաջարկած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: Նրա նոր աշխատանքը՝  հատուցումն է երկար տարիներ Կոնգրեսում Թուրքիային աջակցելու նրա համառ ջանքերի… Ինչպես հայտնում է Tampa Bay Times-ը, Բալարդի առաջին փոխգործակցությունը Թրամփի հետ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ նա նամակ էր գրել Թրամփին, նրա «Գործարքներ կնքելու արվեստը» գիրքը կարդալուց հետո, և Թրամփը պատասխանել էր նրան: Պատասխան նամակում Բալարդը նշել էր՝ «Ֆլորիդայում որևէ հարց ունենալու դեպքում, խնդրում եմ առանց երկմտելու զանգահարեք ինձ»: Թրամփը զանգահարել էր նրան 1985 թ. Mar-a-Largo-ն գնելուց հետո և վճարել Բալարդին առնվազն 460 հազար դոլար 2013-2015 թթ. լոբբիստական աշխատանքի համար: Թրամփն անձամբ էր զանգահարել Բալարդին, խնդրելով նրա օգնությունն իր նախընտրական քարոզարշավն սկսելիս: Բալարդն այժմ  կազմակերպում է դրամահավաք ճաշկերույթ Թրամփի համար հունիսի 28-ին: Յուրաքանչյուր անձի համար արժեքը կազմում է 35 հազար դոլար, իսկ հյուրընկալող հանձնաժողովին միանալու համար՝ 100 հազար դոլար: Բալարդը չի թաքցնում նախագահ Թրամփի հետ ունեցած իր հատուկ կապերի մասին: Նա ասել է Tampa Bay Times-ին. «Ես չեմ պատկերացնում, որ այստեղ կլինեի, եթե ընտրվեր Հիլարի Քլինթոնը»: Բալարդն ասել է, թե «նա չի քննարկում, թե ինչպես է աշխատում կամ ինչպես է շփվում նախագահի հետ: Այնուհանդերձ նա երևացել է Սպիտակ տանը, և Թրամփը պահպանում է հեռախոսային կապերը իր դաշնակիցների հետ»: Բացի այդ, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում 1.1 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել Burson-Marsteller ընկերության հետ, 2017 թ մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Զարմանալի է, որ 2012-2015 թվականներին, Burson-Marsteller-ը լոբբիստական աշխատանք էր կատարում Ընդհանուր արժեքների միություն խմբի համար, որը կապված էր թուրքական մահմեդական հոգևորական Ֆեթուլահ Գյուլենի  հետ, ում Էրդողանը դեմ է և ձգտում է նրա արտահանձնմանը ԱՄՆ-ից Թուրքիային: Թուրքիայի կառավարությունը սպառնացել է Burson-Marsteller-ի գործունեությանը Թուրքիայում, եթե ընկերությունը շարունակի լոբբինգ անել Գյուլենի համար: Նախատեսվում է, որ Burson-Marsteller-ը կտրամադրի «ամբողջական հանրային կապերի ծառայություններ, որպեսզի աջակցի [թուրքական] դեսպանատան հաղորդակցության նպատակներին Միացյալ Նահանգներում: Գործունեությունը ներառում է լրատվամիջոցների իրազեկում, մոնիտորինգ և վերլուծություն, միջոցառման աջակցություն, շահագրգիռ կողմերի ներգրավում, սոցիալական լրատվամիջոցների խորհրդատվություն և աջակցություն Թուրքիայի հյուպատոսություններին Բոստոնում, Չիկագոյում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Մայամիում և Նյու Յորքում»: Ուշագրավ է, որ չնայած Թուրքիայի կողմից մեկ տասնյակից ավելի հզոր լոբբիստական և հանրային կապերի ընկերությունների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելուն, նրանք չեն կարող հակադրվել մեծ թվով լուրերի և հեռուստատեսային լուսաբանումների, որոնք քննադատում են Թուրքիայի կառավարությանը խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակման համար, մայիսի 16-ին Վաշինգտոնում, Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Այս փաստը հաստատում է իմ խորին համոզմունքը, որ Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ է վատնում իր իմիջը Միացյալ Նահանգներում մաքրելու համար, որն ավելի է վարկաբեկվում Թուրքիայի կառավարության դաժան քաղաքականությամբ թե երկրի ներսում, և թե դրսում…   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am