Կախա Կալաձեն կհանդիպի «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ
«Գրուզիա օնլայնը» հայտնում է ,որ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վաղը Վիեննայում հերթական բանակցությունները կանցկացնի ռուսական գազային «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական թեման լինելու է ռուսական գազի տարանցման պայմանների փոխհամաձայնեցումը, հայտնում են գերատեսչությունից: Վրաստանի գազի պահանջարկը կազմում է 2 մլրդ խմ, որից 90%-ը մատակարարում է Ադրբեջանը, իսկ գազի 10%-ը Վրաստանը ստանում է Ռուսաստանից՝ որպես Հայաստան մատակարարված գազի տարանցման վճար:
