Պայթյուն Բրյուսելի կայարանում
Հունիսի 20-ին անհայտ անձը պայթուցիկ սարք է գործի դրել Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ։ Սակայն նրա հագուստի տակից երեւացել են հաղորդալարերը, և տեղի զինվորականները գնացել են դեպի կասկածանք հարուցող մարդը, ինչից հետո որոտացել է պայթյունը: Ահաբեկիչը, հասկանալով, որ գրավել է իրավապահների ուշադրությունը, գործի է դրել պայթուցիկ սարքը: Հանցագործի ինքնությունը եւ դրդապատճառներն առայժմ պարզված չեն: Բելգիայի ֆեդերալ դատախազությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչական գործողություն. «Մենք կարող ենք հավաստել, որ կասկածյալն ստացել է մահացու վիրավորում, նա մեռած է»:
