Ին­չո՞ւ են թու­լաց­նում Սյու­նի­քը

Փաստը գրում է. «Երկիրը՝ անհավանական մեծ խնդիրների առջև, թշնամին երկրի սահմաններից դուրս չի գալիս, իսկ ինչո՞վ են զբաղված օրվա իշխանությունները: Ճիշտ է՝ բացառապես շոու անելով ու «մուռ հանելով»: Այլ կերպ չես մեկնաբանի, օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքապետների ձերբակալություններն ու կալանավորումները: Ընդ որում, այն «բեմադրությունը», որ իրականացվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հանդեպ, երբ մարդուն ցուցադրաբար պառկեցնում են գետնին, որ նկարեն, պարզապես ի ցույց է դնում այս ամենի բացառապես քաղաքական բնույթը: Երևի այդ տեսանյութերն ուղարկում են Նիկոլ Փաշինյանին, որ «սիրտը հովանա»:


Քրեական գործ է հարուցվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ (ի դեպ, թե՛ Զաքարյանը, թե՛ Փարամազյանը բազմազավակ հայրեր են), ձերբակալել են Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանին, կալանավորել են Քարահունջ վարչական տարածքի ղեկավար Լուսինե Ավետյանին, իշխանությունների թիրախում են նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Մի խոսքով՝ Փաշինյանի թիրախում Սյունիքի համայնքապետներն են, մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել, Մխիթար Զաքարյանն անգամ վիրավորում է ստացել, մարդիկ, որոնք սահման են պահում, երկիր են պահում, մարդիկ, որոնց համար թանկ է մեր երկրի ամեն մի թիզը: Այս ամենը շատերին հիմք է տալիս եզրակացնել, որ նշյալ գործընթացները նպատակ ունեն թուլացնել Սյունիքը:

Առավել ևս, որ տեղերից ստացվող տեղեկություններով, իրավապահ մարմիններ են կանչվում նշյալ բնակավայրերի բնակիչները, այդ թվում և հատկապես՝ կանայք, որպեսզի սուտ ցուցմունք տան իրենց համայնքների ղեկավարների դեմ, թե իբր ընտրակաշառք են ստացել: Ընդ որում, խոսքը օրինական ճանապարհով, ձևակերպված սոցիալական օգնությունների մասին է, որոնք անապահով ընտանիքներին տրվել են պարբերաբար: Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում մասնավորաբար որոտանցի կանայք ասում էին, թե կթողնեն, դուրս կգան գյուղից, ով ուզում է, թող գա ու ապրի, սահման պահի: Ցավալի տեսարան էր, բայց... Չէ, սիրելի քույրեր ու մայրեր, անկեղծ ասած, հազիվ թե այդ հեռանկարը վախեցնի կամ անհանգստացնի այս իշխանություններին: Իսկ գուցե հակառա՞կը, գուցե նրանց հենց դա էլ պե՞տք է...»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 710 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am