Միմյանց չեն ուզում խանգարել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ևս մեկ առևտրի կենտրոն կբացվի Երևան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաև Հայաստանում: Երևան քաղաքի Փափազյան և Քոչար փողոցների հատման մասում արդեն կանգուն է «Ռիո մոլ»-ի շենքը, այժմ ներքին հարդարման աշխատանքներ է կատարվում: «Armtimes.com»-ին հայտնի դարձավ, որ այս մոլն իր մակերեսով զիջում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող և առաջիկայում շահագործման հանձնվող «Մեգա մոլ Մասիվ» առևտրի կենտրոնին և՛ մակերեսով, և՛ նախատեսվող ժամանցի, սպասարկման ծառայություններով: «Ռիո մոլ»-ի ընդհանուր մակերեսը 22 հազար քառակուսի մետր է, մինչդեռ «Մեգ մոլլ»-ը մեծ է 2 անգամ: Սամվել Ալեքսանյանի նոր մոլի մակերեսը 57 հազար քառակուսի մետր է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Ռիո մոլ»-ի կառուցապատումն արժեցել է 40 միլիոն դոլար: Մոլի կառուցումը սկսվեց երկու տարի առաջ: «Ռիո մոլ»-ում նախատեսված է, որ պետք է լինեն բանկերի մասնաճյուղեր, տարադրամի փոխանակման կետեր, կարի արհեստանոց, մոլի շենքի դիմաց՝ ավտոկայանատեղի: Ժամանցի համար առաջարկվում է կարտինգի մանկական սրահ և կինոթատրոն, արդեն պայմանավորվածություն կա «Սինեմ Սթար»-ի հետ: Արագ սննդի բաժնում, բնականաբար, կլինի «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի պիցերիան, ռեստորան և սրճարան: «Ռիո մոլ»-ում նախատեսված է սուպերմարկետ, հագուստի, կոշկեղենի, պարֆումերիայի, աքսեսուարների և էլեկտրոնիկայի վաճառքի կետեր: «Ռիո» առևտրի կենտրոնի առավելությունը համարում է հարկից փողոցների, Սարալանջի մայրուղուն հատող տարածքում գտնվելը, ինչպես նաև այն, որ կառուցվել է Արաբկիր վարչական շրջանում: Առևտրի կենտրոնում նախատեսված է, որ լինեն 100-ից ավելի ռուսական և այլ երկրների հայտնի բրենդներ: Նշենք, որ Երևան քաղաքում առաջին մոլը բացվեց Տաշիր ընկերությունների խմբի կողմից Դալմայի այգիների մոտ և կոչվեց «Դալմա գարդեն մոլ»: Հ.Գ. Սամվել Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության կնքահայրն է և ինչպես երևում է՝ նրանք իրենց բիզնես գործունեությունն այնպես են իրականացնում, որ միմյանց չխանգարեն: Օրինակ՝ Երևանի նույն թաղամասում իրար մրցակից չեն դառնում, նմանատիպ բիզնես մի վայրում չեն հիմնում և այլն»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am