Պատգամավորների, լրագրողների ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք
Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների, լրագրողների ու վրացական ընդդիմության ներկայացուցիչների միջև:
Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նիստի ժամանակ դահլիճ են ներխուժել լրագրողներ ու ընդդիմության ներկայացուցիչներ: Նրանք հանդիպում են պահանջել պատգամավորների հետ:
