Ավագ դպրոցներն իրենց գործառույթը չեն կատարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12-րդ դասարանցիների ավելի քան 60%-ը պարապում է կրկնուսույցների մոտ։ …2016թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքում կրկնուսույցների մոտ պարապող ավագ դպրոցի աշակերտների թիվն ավելի շատ է, քան թե մարզերում: Երևանում այն կազմում է 56,2%, իսկ մարզերում` 38,3%։ Ըստ հետազոտության` 11-րդ դասարանի 31 աշակերտներից 15-ը և 12-րդ դասարանի 27 աշակերտներից 14-ը մասնակցում են վճարովի պարապմունքների: Միջինում պարապմունքները լինում են շաբաթական 3 անգամ և աշակերտները վճարովի պարապմունքների են հաճախում մոտ 11 ամիս, ավելի ստույգ` 10,8 ամիս: Յուրաքանչյուր առարկայի համար ամսական միջինում վճարվում է 12 հազար 200 դրամ: Ավագ դպրոցի աշակերտների առարկաների ամսական վարձավճարների միջին չափը ավելի մեծ թիվ է կազմում` մոտ 16 հազար 600 դրամ: Առաջինից–չորրորդ դասարանների աշակերտների ծնողները իրենց երեխաների ուսման համար լրացուցիչ վճարում են մոտ 9000 դրամ: Ըստ հետազոտության հեղինակների՝ աշակերտներին առաջարկվող վճարովի պարապմունքներն ինքնին բացասական կամ դատապարտելի երևույթ կամ անբարեխիղճ վարքագիծ չեն կարող համարվել, քանի որ այս պրակտիկան առկա է աշխարհի բազմաթիվ երկրներում և օրինաչափ է համարվում: Սակայն վճարովի պարապմունքները կարող են առավել խնդրահարույց լինել շահերի բախման և կոռուպցիոն այլ ռիսկերի տեսանկյունից: Նախևառաջ վճարովի պարապմունքների բացասական հետևանքներից մեկն այն է, որ աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, քանի որ ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում: Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը և «առաջադիմություն» ցույց տալը: Եթե լրացուցիչ պարապմունք իրականացնող անձը տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն է, ապա հաճախ աշակերտի թվանշանը բարձրացվում է գիտելիքների մակարդակին ոչ համարժեք:   Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am