Թուրքիան, Ջավախքի հետ կապված, նոր ծրագիր ունի․նախկին ռուսական ռազմաբազայի տեղում կտեղակայվի՞ թուրքական զորախումբ

 

Նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, թե Թուրքիան խնդրել է Վրաստանին՝
Ջավախքում՝ Ախալքալաքի հայաբնակ Կարծախ գյուղում, տեղակայված վրաց-թուրքական անցակետը տեղափոխել շրջկենտրոն Ախալքալաք, ու վրացական կողմը տվել է համաձայնություն։
Կարծախը հենց այն գյուղն է, որտեղ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի հայ բնակչությունը փակել էր թուրքական բեռնատարների ճանապարհը՝ պահանջելով Վրաստանի իշխանությունից թույլ տալ հումանիտար բեռների տեղափոխումը դեպի Արցախ, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր։ Ենթադրություններից մեկն այն է, որ այս կերպ հարևան իշխանությունները պատժում են հանդուգն կարծախցիներին։ Բայց դա միայն առաջին հայացքից, որովհետև անցակետի տեղափոխման խնդիրը շատ ավելի լուրջ տարածաշրջանային ծրագրի սկիզբ է։ Կարծախից մինչև շրջկենտրոն Ախալքալաք հեռավորությունը մոտ 30 կմ է։ Այստեղ մոտ մեկ տասնյակի հասնող գյուղեր կան, որտեղով կա՛մ ուղղակի, կա՛մ հարևանությամբ անցնում է վրաց-թուրքական մաքսակետի ճանապարհը և երկաթուղին։
Հայտնի է նաև, որ Թուրքիան այժմ բանակցում է Վրաստանի իշխանության հետ՝ Ջավախքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հարցի շուրջ։ Տեղեկություններ կան, որ թուրքական ռազմաբազան տեղադրվելու է Ախալքալաքում՝ նախկին ռուսական /սովետական/ ռազմաբազայի տարածքում։ Ի դեպ, Ախալքալաքի ռազմաբազան հզորությամբ երկրորդն է եղել նախկին Խորհրդային Միության տարածքում՝ զիջել է միայն Պետերբուրգի /Լենինգրադի/ ռազմական բազային։ Ռուսական զորքը Վրաստանի տարածքից դուրս բերելուց հետո՝ նշված տարածքն ըստ էության նպատակային նշանակության չի օգտագործվում։ Ամենայն հավանականությամբ, Կարծախի անցակետի տեղափոխումն ու ռազմաբազայի հիմնումը միմյանց փոխլրացնող միջոցառումներ են, և Թուրքիան որոշել է մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ։

Ի՞նչ են պայմաավորվել Բաթումում

Հուլիսի 7-ին, Բաթումում տեղի ունեցած վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպման ընթացքում ստորագրվել էր պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր։ Հենց այդ ժամանակ էլ թուրքական կողմը բարձրացրել էր Կարծախի մաքսակետի տեղափոխման հարցը։

«Մենք կցանկանայինք, որ մաքսային և բոլոր տեսակի ընթացակարգերն իրականացվեն Ախալքալաքում։ Որքանով տեղեկացված եմ, տարածքային առումով այս ամենի հնարավորությունը Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններն իրականացնում ենք Կարսում՝ սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, և այս հեռավորությունն ու անվտանգությունը վստահում ենք երկաթուղուն: Որքան ես գիտեմ, սահմանին (Կարծախում) մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածություններից, ինչը սպասման պատճառ է դառնում: Հետևաբար, եթե մաքսային ընթացակարգեր իրականացվեն Կարծախից 30 կիլոմետր հեռավորության վրա` Ախալքալաքում, ավելի հեշտ կլինի»,- նշել էր Թուրքիայի առևտրի նախարարի տեղակալը՝ հիմնավորելով, թե ինչու է թուրքական կողմը պահանջում մաքսակետը տեղափոխել Ախալքալաք։
Մաքսային կոմիտեի նիստը վարող Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկին ի պատասխան՝ ասել էր, որ հարցը կստանա դրական լուծում :
«Ինչ վերաբերում է մաքսակետը Ախալքալաք տեղափոխելուն, ապա, անկեղծ ասած, ես ամբողջությամբ ներգրավված չէի այս գործին: Ես ձեզ խոստանում եմ, որ մոտ ապագայում, համոզված եմ, մենք դրական որոշում կունենանք», – թուրք գործընկերոջը ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան:
Մաքսային կոմիտեի նիստից հետո «Բաթումելեբին» խնդրել է Թուրքիայի առևտրի փոխնախարարին մեկնաբանել այդ հարցը:
«Բաթումելեբին» թուրքական կողմի ներկաացուիչ Ռիզա Թունա Տուրագային հարցրել է, թե ինչու է թուրքական կողմը պահանջում Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք:
«Կարծախում առկա ենթակառուցվածքը բավարար չէ մաքսային գործողություններն արագ իրականացնելու համար: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային ընթացակարգեր և այլևս հետաձգումներ չլինեն: Մենք կարծում ենք, որ եթե մաքսային գործողություններ իրականացվեն Ախալքալաքում, ապա տվյալ ընթացակարգերը կարագանան»,– ասել էր նա։


Տեխնիկական սխա՞լ, թե՞ դիվանագտական կոծկում

Ավելի ուշ՝ jnews.ge կայքի հետ զրույցում Վրաստանի եկամուտների ծառայությունից հերքել էին տեղեկատվությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկությունը կոնկրետացնելու և ճշտելու համար, արդյո՞ք հնարավոր է, որ սահմանային անցակետի գործողություններն իրականացվեն Ախալքալաքում, JNEWS-ը հեռախոսազրույց է ունեցել Եկամուտների ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Թամար Անդրիաձեի հետ, ով նշել է, թե տարածված տեղեկությունը տեխնիկական սխալի արդյունք է։
«Եղել է տեխնիկական սխալ, որը չեմ կարող ասել՝ թարգմանիչն է թույլ տվել, թե լրագրողն է սխալ հասկացել։ Ոչ մի բանի տեղափոխում չի լինի, այս չափսի գործող մաքսային անցակետի տեղափոխում չի լինի, դա սխալ է, այդ սխալը գործակալությունը պետք է ուղղեր, որը տարածվել էր։ Այդպիսի բան Թուրքիայի կողմից չի եղել, և էլի եմ ասում՝ դա տեխնիկական սխալ էր, որը պետք է ուղղվեր։ Ո՛չ Թուրքիայի կողմից, ո՛չ Վրաստանի կողմից այդպիսի խոսք չի եղել»,– հայտարարել է Թամար Անդրիաձեն:
Առնվազն զարմանալի է, թե ինչպես կարող էր այդ կարգի տեխնիկական սխալ սպրդել միջպետական հանդիպման ժամանակ։ Հատկանշական է, որ տեղի ունեցածը տեխնիկական սխալ բնութագրվեց այն բանից հետո, երբ Ջավախքում անցակետի տեղափոման շուրջ սկսվեցին կրքեր բորբոքվել։ Ամեն դեպքում, պաշտոնական Թբիլիսին հստակ պարզաբանում դեռ չի ներկայացրել, թե ինչ որոշում ունի Կարծախի անցակետի և Ջավախքում թուրքական ռազմաբազա հիմնելու հետ կապված։

Հայկ Դավթյան

դիտվել է 1188 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am