Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Սահմանադրական դատարանը (ՍԴ) սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած չորս ուժերի դիմումների քննությունը՝ կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետ։ ՍԴ-ն իր որոշումը կայացնելու է 8-օրյա ժամկետում, այդ ընթացքում դատարանում պահպանվելու են բոլոր իրավական ընթացակարգերը, հնչելու են տասնյակ ելույթներ, ծավալվելու են բանավեճեր և այլն։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշման վրա, ինչպես որ դրա վրա չեն ազդելու դիմումատուների հիմնավորումներն ու փաստարկները։

Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնելու է ոչ թե օրենքի ու օրինականության, այլ «պողպատի» տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ դրա հիմքում ընկած է լինելու ոչ թե իրավականությունը, այլ քաղաքական նպատակահարմարությունը, իմա՝ իշխանության ցանկությունը։ Խիստ «պատահականորեն» ՍԴ նիստի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենալու ենք «մեր երազանքների դատական համակարգը», ինչը, բնականաբար, վերաբերում է նաև Սահմանադրական դատարանին։

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունն այն է, որ հանրային ու պետական կառավարման բոլոր կառույցները՝ սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից (ՏԻՄ)՝ գյուղապետ-համայնքապետ-քաղաքապետերից մինչև դատական իշխանություն, վերջացրած իրավապահ մարմիններից մինչև Սահմանադրական դատարան, պետք է ծառայեն իշխանությանը։

Հենց այդ գործընթացն է հիմա տեղի ունենում անհնազանդ ՏԻՄ ղեկավարների նկատմամբ, հենց այդ տրամաբանությամբ է իշխանությունն ազդարարում պետական համակարգում կատարվելիք կադրային ջարդը։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն առանց ձևականությունների գնում է դեպի բռնապետություն, որը շղարշված է լինելու ժողովրդավարության ֆորմալ կառուցակարգերով։ Նա ցանկանում է կառուցել ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ բռնապետական իշխանություն, և այդ ճանապարհին ըստ էության գոնե առայժմ որևէ խոչընդոտի չի հանդիպում։

Ժողովրդավարության պաշտպանության ջատագով համարվող արևմտյան կառույցներն ու դեսպանատները համեստորեն լռում են Նիկոլ Փաշինյանի անգամ ամենահակաժողովրդավարական քայլերի առիթով, ինչը նշանակում է, որ Հայաստանում բռնապետության հաստատումը բխում է նրանց շահերից։

Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին, որի նախագահի հայտարարած «ցավոտ ու զգայուն» քայլերի իրականացման համար Հայաստանում բռնապետական բովանդակությամբ իշխանությունը կենսական անհրաժեշտություն է։

Դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունը կատարելու է քայլեր, որոնց նկատմամբ հնարավոր դիմադրությունը չի բխում ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի շահերից։

Հենց այս լայն՝ աշխարհաքաղաքական լրջագույն բաղադրիչ ունեցող համատեքստն է կանխորոշելու Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակությունը, և ոչ թե այն, թե որքանով փաստարկված ու հիմնավոր կլինեն ընտրությունների արդյունքները վիճարկողների դիմումները։

Մնացածն իրավական ֆորմալիզմ է, որը պահպանելով՝ Սահմանադրական դատարանն իր լուման կներդնի Հայաստանում թավշյա, երկակի ստանդարտներով ժողովրդավարության ու պողպատյա բռնապետության հաստատման գործընթացում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 422 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am