«Մուռ հանելու» սինդրոմն ու պետության և ժողովրդի շահերի ստորադասումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետություն կառավարելը չափազանց պատասխանատու գործ է։ Միայն առանձին ղեկավարների է հաջողվում պատվով կատարել իրենց առաքելությունը։ Եվ պատահական չէ, որ շատ քիչ են այն դեպքերը, որ երկրների ղեկավարներն իրենց հատուկ ջանքերի և խորագիտության միջոցով ճանապարհ են հարթում պետության հզորացման համար։ Այնինչ այդ նույն երկիրը ապաշնորհ կառավարիչների ղեկավարման արդյունքում կարող է ոչ միայն տևական ժամանակ ճգնաժամի մեջ հայտնվել, այլև անգամ իր ունեցածն էլ կորցնել։

Ուստի հասկանալի է դառնում, թե ինչու է քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում իրողությունները վերլուծելիս հատուկ նշանակություն տրվում անձնային գործոնին։ Եթե հազարամյակների լույսի ներքո հայացք նետենք հայոց պատմության վրա, ապա կտեսնենք, որ ունեցել ենք եզակի լայնախոհ թագավորներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել հայոց պետականության հզորացման համար։ Սակայն պատմության ընթացքում շատ են այն թագավորների և իշխանավորների կերպարները, որոնք իրենց անձնական շահերը վեր են դասել պետականությունից և ապաշնորհության ու օտարամոլության պատճառով դուռ են բացել օտար նվաճողների համար՝ պատճառ դառնալով երկրի թուլացման և, ինչու չէ, նաև պետականության կործանման համար։ Պատմության հետ այս զուգահեռները թերևս շատ կարևոր են՝ հաշվի առնելով Հայաստանի այսօրվա իրավիճակը։

2018 թվականին, երբ Փաշինյանին հաջողվեց իշխանության գալ, նա առաջին իսկ օրերից ամենաառաջնային սանդղակում դրեց նեղ անձնային-քաղաքական շահերը։ Եվ պատահական չէր, որ իր հայտարարություններում Փաշինյանն իրենց իշխանությունը նույնականացնում էր պետության հետ, իսկ իրենց ցանկությունները՝ ժողովրդի ցանկությունների հետ։ Իրականում նրանք միշտ էլ պետության ու ժողովրդի անվան տակ միայն իրենց շահերն էին առաջ տանում, իսկ ավելի ստույգ՝ միայն մեկ անձի շահերն ու անձնական շահագրգռվածությունները։ Իր վարչապետության ողջ ընթացքում Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ ոխակալության ու «մուռ հանելու» սինդրոմից։ Քանի իշխանական լծակներն իր ձեռքում են, նա ձգտում է վրեժ լուծել այն կառույցներից, ուժերից ու անհատներից, որոնք ինչ-որ ժամանակ, ինչ-որ պահի, ինչ-որ կերպ «նեղացրել» են իրեն, որևէ կերպ «տրորել են ոտքը», համարձակվել են քննադատել իշխանություններին և իր «թանին թթու ասել», կամ նրանցից, ումից Փաշինյանն անձամբ վտանգ է տեսնում։

Ու մանրախնդրության հարցում Փաշինյանն իրեն հավասարը չունի։ Պետության սուբյեկտայնության պահպանման խնդիրներով զբաղվելու փոխարեն նա հերթով «մուռ է հանում» ԵՊՀ-ից, Արցախից, բանակից, Արցախն ազատագրած հերոսներից, գեներալներից, իսկ հիմա արդեն նաև Սյունիքից։ Հիմա բռնաճնշումների են ենթարկվում Սյունիքի այն համայնքապետները, ովքեր փորձում են դիմադրել Փաշինյանին Սյունիքի հարցում հակառակորդին զիջումներ կատարելու խնդրում։ Դրա համար էլ նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներ են ներկայացվում և շինծու գործեր հարուցվում։ Ու քիչ չեն նաև այն դեպքերը, երբ Փաշինյանի ռեպրեսիաների խոշորացույցի տակ են հայտնվում նաև առանձին անհատներ։

Դե, Ռոբերտ Քոչարյանի «գործը» նույնիսկ մեկնաբանության կարիք էլ չունի: Բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը ևս դրա վառ ապացույցներից է։ Նման օրինակները քիչ չեն, ու բոլոր դեպքերում գործ ունենք վերը նշված վախերի, «նեղացածության», իսկ ընդհանուր առմամբ՝ պարզ քինախնդրության հետ: Եվ չենք էլ զարմանա, որ հետո պարզվի, թե ժամանակին Փաշինյանը, օրինակ՝ Արմեն Չարչյանին մի խնդրանքով դիմած ու մերժում ստացած լինի։ Կամ՝ ժամանակին Պղնձամոլիբդենային կոմբինատից «նեղված» լինի: Ու այդպես շարունակ: Կա նաև մյուս հանգամանքը. Փաշինյանը ինտենսիվ ձերբազատվում է այն մարդկանցից, որոնք խանգարում են նրան կյանքի կոչել իր «ծրագրերը», որոնք, ինչպես ժամանակն է ցույց տալիս, ամենևին կապ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հետ: Սրա վերջին վկայությունն էլ Գրիգորի Խաչատուրովի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելն է:

Մի խոսքով, մարդն այդպես էլ երկրի ղեկավար չդարձավ, չհասկացավ պետության ու պետական շահի կարևորությունը ու մնաց «նեղացկոտ երեխայի» բարդույթների մեջ: Արդյունքում գլխատվեց ու վարկաբեկվեց բանակը, հանրության մեջ սերմանվեց ատելություն հաջողակների ու սեր՝ անհաջողակների հանդեպ, բոլոր ոլորտներում դուրս մղվեցին պրոֆեսիոնալները՝ իրենց տեղը զիջելով «քայլողներին», որոնք ձախողեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ: Ի՞նչ ունենք արդյունքում. Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, առնվազն 5000 զոհ, բազմահազար վիրավորներ, խայտառակ պարտություն, ավերված տնտեսություն, պետական կառավարման կաթվածահար համակարգ, ատելության ու թշնամանքի մեջ մխրճված հասարակություն ու վերջին ընտրությունների արդյունքում ապագա, որն ուղղակի անորոշ ու սարսափեցնող է...»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am