Մոտ 40 ավիաչվերթ է չեղարկվել
ԱՄՆ-ի Ֆենիքս քաղաքում հունիսի 20-ին 39 ավիաչվերթ է չեղարկվել 49 աստիճան տապի պատճառով: Այդ մասին հայտնել է BBC News-ը: Մասնավորապես, ամերիկյան American Airlines ավիաընկերությունը հայտարարել է օրվա ամենաշոգ ժամերին «Ֆինիքս Սքայ-Հարբոր» օդանավակայանից ավելի քան տասը չվերթների չեղարկման մասին: Չեղարկումը մեծ մասամբ վերաբերելու է Bombardier CRJ տարածաշրջանային ինքնաթիռներով իրականացվող չվերթներին, որոնք չեն դիմանում 48 աստիճանից բարձր ջերմությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
