Երեխաները հոր հետ միասին ճնշել ու նվաստացրել են մորը, ծաղրուծանակի ենթարկել նրան. Նաիրա Սմբատյանի գործից

Նաիրա Սմբատյանը ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից շարունակական բռնության է ենթարկվել և այժմ էլ բռնարար ամուսինը իր տարբեր նպատակների իրագործման համար ծառայեցնում է երեխաներին: Այսօր «Ընտանեկան բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանի դատական գործերի ընթացքը. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Նաիրա Սմբատյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նրանք համատեղ ունեն 4 երեխա, որոնցից ամենափոքրը՝ 3 տարեկան որդին, այժմ Նաիրա Սմբատյանի հետ բնակվում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գաղտնի ապաստարաններից մեկում։ Նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասում է, որ դատարանը քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չի տեսնում: Նա անհիմն որոշում է համարում, որ ծեծի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կասեցվել՝ մեղավոր անձի անհայտ լինելու հիմքով: «Նաիրա Սմբատյանը պարբերաբար իր ամուսնու՝ Արա Խաչատրյանի կողմից հոգեբանական և ֆիզիկական ճնշումների է ենթարկվել։ Նրանց աղջիկները գտնվել են հոր և նրա ծնողների ազդեցության տակ: Հորը գոհացնելու համար պարբերաբար ծաղրի են ենթարկել մորը»,-ասաց Ոսկանյանը: Նաիրա Սմբատյանի մյուս 3 երեխաները գտնվում են հոր խնամակալության ներքո, ամենամեծը 15 տարեկան է: Փաստաբանները նշում են, որ հոր մոտ գտնվող երեխաները ներգրավվում են հոր՝ ոչ իրավաչափ գործողություններում և չեն բացակայում են դպրոցի դասերից: Ստեփան Ոսկանյանը նշեց, որ 2017 թ.հունվարի 4-ին Նաիրա Սմբատյանը ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից, որից հետո փախուստի դիմել: «Ամուսինը նրան խփել է ոտքերով, և երբ Նաիրան ցանկացել է վերցնել 3 տարեկան որդուն և փախչել, աղջիկներն ընդդիմացել են: Նաիրան բառիս բուն իմաստով փախել է տնից՝ անգամ առաջին անհրաժեշտության իրեր չվերցնելով»,-ասաց Ոսկանյանը: Փաստաբանը նշեց, որ դիմել են գլխավոր դատախազին և կրկին մերժում ստացել: Նա ընդգծեց, որ իրենք վիճարկում են դատական որոշումների օրիկնականության հարցը: «Այս պահի դրությամբ մեզ միայն հաջողվել է հասնել նրան, որ գործով շահագրգիռ անձինք՝ Նաիրա Գալստյանն ու Արա Խաչատրյանը, ցուցմունք տան. նիստը տեղի կունենա օգոստոսին»,-հավելեց Ոսկանյանը: Նաիրա Սմբատյանի փաստաբան Նոնա Գալստյանն էլ տեղեկացրեց, որ իրենք երեխաների բնակության վայրի հետ կապված պահանջ են ներկայացրել դատարան: «Ցավոք ՀՀ-ում չկա որևէ պատկան մարմին, որը կկարողանա նման իրավիճակներում պաշտպանել անչափահաս երեխաների անվտանգությունը, մինչև դատական որոշման առկայությունը: Նաիրան դիմել է խնամակալության մարմինների, ՄԻՊ, քաղաքապետարան,ոստիկանություն՝ ահազանգելով այն մասին, որ երեխաները գտնվում են հոր կողմից հոգեբանական ճնշումների ներքո, դուրս են մնում կրթությունից: Սակայն խնդրին լուծում չի տրվել: Մի կողմից ոստիկանությունը պատճառաբանում է, թե իրենց լիազորությունների մեջ չի մտնում երեխաների հետ տեսակցություն կազմակերպելը, բայց մյուս կողմից, երբ Արա Խաչատրյանն է դիմում, չգիտես ինչու ձեռնամուխ են լինում այդ խնդրանքի իրականացմանը»,-ասաց Գալստյանը: Երեխաների խնամատարության հարցով հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 22-ին, որի ընթացքում քննարկվելու է միջնորդությունը դատահոգեբանական փորձաքննություն իրականացնել երեխաների շրջանում, որ մասնագետները հնարավորինս ուսումնասիրեն և տան տվյալներ, թե նրանց հոգեվիճակի վրա ինչպես են ազդում ծնողների վեճերը, նրանցից յուրաքանչյուրին վարքը: Զառա Հովհաննիսյանն էլ նշեց, որ Արա Խաչատրյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ադամ է: «Եվ շատ հակասական է , որ եվրոպական արժեքները կրող կուսակցության անդամը հենց իր ընտանիքում բռնության է ենթարկում կնոջը սեփական երեխաների առջև»,-ասաց Հովհաննիսյանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am