Հանուն մոր՝ Աննա Հակոբյանի եւ որդու, Քյարամյանն «արիացավ»

Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Արցախի Հանրապետության պետական «Արիության համար» մեդալով կարող են պարգևատրվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների և հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում։
«Արիության համար» մեդալով պարգևատրվում են նաև Պաշտպանության բանակի շարքերում չգտնվող այն անձինք, որոնք Արցախի թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, ինչպես նաև սեփական կյանքը վտանգի ենթարկելով ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը նպաստած անձինք։ Թե հատկապես նշվածներից որ սխրանքի համար է Քյարամյանը պարգեւատրվել, ԱՀ նախագահականից չեն ցանկացել մանրամասնել: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից մոտ մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 8-ին, Արգիշտի Քյարամյանը ազատվեց ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնից, իսկ այնուհետև գնդապետ Քյարամյանը եղել է Շուշիում։
Սակայն այդպես էլ պաշտոնական պարզաբանում չտրվեց նրա ազատման վերաբերյալ՝ ճանապարհ բավելով ոչ պաշտոնական վարկածներին: Այսպիսով՝ համաձայն դրանց Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված ազգությամբ ադրբեջանցի Իրանի հազարավոր քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմությունը, որը ևս մինչ օրս չի պարզաբանվել: Պատերազմի ավարտից հետո «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների, ինչն ապահովել է ԱԱԾ` այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը: ԱԱԾ տնօրենի պաշտոնից նրա ազատումը կապվում է հենց այս հանգամանքի հետ։
Քյարամյանի պաշտոնանկությունից հետո մամուլում նաեւ լուրեր հայտնվեցին, թե Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանը:
Բայց առավել ուշագրավն այն է, որ ազատումից հետո Նիկոլ Փաշինյանը նրան կրկին գործուղեց Արցախ: Այդ օրերին Արամ Գաբրիելիանովը գրեց, թե

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախ մեկնել է ԱԱԾ 30 աշխատակիցների հետ: Գլխավոր խնդիրը, որ նրանց առջև դրել է Նիկոլ Փաշինյանը, եղել է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի ու որդու՝ Աշոտ Փաշինյանի անվտանգությունն ապահովելը: Այսպիսով, բացի անձնական թիկնապահներից, Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովել են 10 լավ զինված հատուկջոկատայիններ:
Նույնիսկ Արցախի հատուկջոկատայիններն են զարմացած եղել, թե ինչպես են զինված եղել Հայաստանից ժամանած հատուկջոկատայինները:
Եվս 10 աշխատակից էլ պահպանել են Աշոտի անվտանգությունը:
Մյուսները մշտապես գտնվել են Արգիշտի Քյարամյանի տրամադրության տակ:
Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ էլ՝ Քյարամյանը գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։
Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ԱՀ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է , որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։Սակայն Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։
Ըստ լուրերի՝ Շուշիի բանկերի միլիարդները հենց նրա ուղեկցությամբ է հասել Երեւան:
Պատերազմի ավարտից հետո Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այս նշանակումը կրկին բազում հարցեր առաջ բերեց, թե ինչու է պատերազմի օրերին ազատված պաշտոնյան կրկին բարձր պաշտոնի նշանակվում, հետո գրվեց, որ Փաշինյանը Քյարամյանին ավելի բարձր պաշտոնում է տեսնում եւ որ նշանակումը ժամանակի հարց է, դիցուք ՔԿ ղեկավարի, կամ կրկին ԱԱԾ տնօրենի: Կասկած չկա, որ Արայի Հարությունյանը Փաշինյանի ցուցումով է պարգեւատրել երիտասարդ պաշտոնյային թերեւս հող նախապատրաստելով նրա՝ ավելի բարձր պաշտոնի նշանակվելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 8802 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am