Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում. ՀԲՃ

Հանքերի թթվային ապարների դրենաժը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է, որն անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում և կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ։ Այս խնդրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն արդեն իսկ ներկայացրել էր մի ընդհանրական վերլուծություն։ Որպես այդ թեմայի շարունակություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել Կավարտի լքված հանքավայրի թթվային դրենաժի պատկերը։Դեռ 2015 թվականին ՀԲՃ-ն ահազանգել էր, որ Կավարտի լքված հանքավայրը դանդաղ գործողության ռումբի նման աղտոտում է բնական միջավայրը՝ վտանգելով նաև Կապան քաղաքի և հարակից այլ բնակավայրերի մարդկանց առողջությունը։ Չնայած մեր հորդորներին, պետական լիազոր մարմիններն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին և նույնիսկ չցանկացան պարզել Կավարտ վտակով դեպի Ողջի գետ հոսող դեղնակարմրավուն ջրերի ջրաքիմիական կազմը։ Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ պնդեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ Կավարտի նշված տարածքի վնասակար լինելու մասին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում:Ինչևիցե, իրական պատկերը հասկանալու ու որոշ հարցերի պատասխանները ստանալու նպատակով, մենք 2017 թվականի մայիսի 21-ին ջրի նմուշառում կատարեցինք Կավարտ գետից՝ լքված բացահանքից 970 մետր ներքև ընկած հատվածում։ Ջրի նմուշը տեղափոխվեց Երևան և հանձնվեց տարրալուծման ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում (հավատարմագրման վկայագիր № 027/T-027)։Ջրի փորձանմուշի անալիզի արդյունքներն ուղղակի շոկային եղան և հաստատեցին մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջ է բերել ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։Այսպես․ տարրալուծված 10 ծանր մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Ողջի գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։Կադմիումի պարունակությունը 220 անգամ, նիկելինը՝ 11 անգամ, կոբալտինը՝ մոտ 2000 անգամ, իսկ մանգանինը՝ 62 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը։Պղնձի և ցինկի դեպքում նույնպես համոզվում ենք, որ վիճակն իսկապես աղետալի է․ պղնձի կոնցենտրացիան գերազանցված է 1897 անգամ, իսկ ցինկինը՝ 233 անգամ։ Մնացած չորս մետաղների (մկնդեղ, սելեն, կապար և քրոմ) պարունակությունները չեն գերազանցել համապատասխան էկոլոգիական նորմերի սահմանները։Սուլֆատ-SO4 և քլորիդ-Cl իոնների պարունակությունները նույնպես զգալի գերազանցում են մեր կողմից որպես սահմանային կոնցենտրանցիա ընտրած 2-րդ որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։ Տարրալուծված այդ երկու իոնների դեպքում էլ սահմանային չափը գերազանցված է մոտ 37 անգամ։Որոշվել է նաև ջրի կոշտությունը (Ca+Mg աղեր), որը կազմել է 56,48 մգէկվ/լ՝ ինչը 5,6 անգամ բարձր է նորմայից։ Հատկանշական է, որ ներկայացված բոլոր ցուցանիշները մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր անգամ գերազանցում են նաև ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումով սահմանված 5-րդ որակի «վատ» դասի էկոլոգիական նորմերը։ Իսկ 5-րդ՝ «վատ» դասը, ջրերի աղտոտվածության ամենաբարձր դասն է, և նման որակի ջուրն արգելվում է օգտագործել ոռոգման նպատակներով։Կարծում ենք ապացուցելու կարիք չկա, թե ինչպիսի բացասական ազդեցություն ունեն բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա ծանր և վտանգավոր մետաղների ու այլ տարրերի այսպիսի սարսափելի քանակությունները։ Ակնհայտ է, որ այսպիսի թունավոր միջավայրն ուղղակի անհամատեղելի է կենսաբանական կյանքի գոյության հետ։Բաց է մնում միայն այն հարցը, թե պետական լիազոր մարմինները ե՞րբ են հասկանալու էկոլոգիական անվտանգության կարևորությունը և իրականացնելու նմանատիպ խնդիրների լրջագույն մասնագիտական գնահատում, վտանգների կանխարգելում, աղտոտման աղբյուրների և արդեն իսկ աղտոտված տարածքների վնասազերծում։ Իսկ այս բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն հատուկ այդ նպատակների համար ստեղծված դրամագլխին մետաղական հանքեր շահագործող ընկերությունների կողմից կատարած վճարումների հաշվին։Ավելորդ չենք համարում նաև շեշտել, որ Կավարտի հանքավայրն այնքան էլ մեծ չէ և գրավում է մոտ 10 հեկտար տարածք։ Իսկ Հայաստանում շահագործվում են մետաղական հանքավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանքախորշերի, դատարկ ապարների լցակույտների և պոչամբարների մակերեսները կազմում են հարյուրավոր հեկտարներ։ Ակնհայտ է, որ դրանց առկայության հետևանքով առաջացող աղտոտման ծավալները տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ կլինեն, քան Կավարտի հանքի աղտոտման ծավալներն են։Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): Ուղղակի մեկ անգամ ևս նայեք փոքրիկ Կավարտի հանքի ջրերի աղտոտման մակարդակը և մտովի պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի դեպքում տարեկան նախատեսվում է արդյունահանել և վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար, իսկ բացահանքը, դատարկ ապարների լցակույտն ու ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը զբաղեցնելու են մի քանի հարյուր հեկտար տարածք։Սակայն ՀՀ կառավարությունը, չգիտես ինչու, առանց լրջագույն մասնագիտական անկախ գնահատում և վտանգների մոդելավորում իրականացնելու, թույլատրել է այս ծրագրի իրագործումը։ Եթե մենք չկասեցնենք Ամուլսարի ոսկու ծրագիրը, ապա կունենանք դանդաղ գործունեության հավերժական թթվային ռումբ՝ կախված Ջերմուկի, Որոտան-Արփա ջրատար թունելի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների ու Սևանա լճի, Արփա և Որոտան գետերի ավազանների գլխին, որը ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով շարունակական աղտոտման կենթարկի մեր Հայրենիքի և տարածաշրջանի քաղցրահամ ջրերի կարևորագույն պաշարները։Հ.Գ. ՀԲՃ-ի թիմը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ում բնակվող մեր այն հայրենակիցներին, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս հետազոտությունը։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am