Զգուշացեք. հետևում են վեբ տեսախցիկների միջոցով
Չինացի ցանցահենները վաճառում են ծրագիր, ըստ որի խոցելի են դառնում վեբ տեսախցիկները, որոնք միացված են համացանցին աշխարհի տարբեր անկյուններից, գրում է Mashable պարբերականը, փոխանցում է Life.ru-ն: Ինչպես նշվում է՝ այն վաճառվում է 28 դոլարով: Կիբերհանցագործները տեսախցիկների հասանելիության համար հավաքում են օգտատերերի անուններն ու գաղտնաբառերը, և կիսվում դրանցով չինական մեսենջերների չատերում: Օրական նրանք գաղտնազերծում են հարյուրավոր օգտատերերի տվյալներ:
