Փոխարինող կլինի, բայց Խաչատուրովը մնում է Խաչատուրով

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարարությունը որոշել են ազատվել բոլոր այն հրամանատարներից, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտ հանդիսանալ իրենց դավադիր պլանների իրականացման համար, մասնավորապես՝ Տավուշից, Սյունիքից տարածքների, անկլավների հանձնմանը, թշնամուն մեր տարածքի միջով միջանցքի տրամադրմանը եւ այլն։ Օրինակ՝ մեկ ամիս առաջ ՊՆ-ն ծառայողական քննություն իրականացրեց Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գեւորգյանի եւ Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադեւոսյանի նկատմամբ՝ կասեցնելով նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։ Հիմա էլ հերթը Տավուշի մարզում ծառայություն իրականացնող գեներալներինն է։

Մասնավորապես, ՊՆ-ն որոշել է չերկարացնել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը։ Սա՝ այն պարագայում, որ մենք պատերազմում սոսկալի կորուստներ ենք ունեցել՝ փորձառու հրամանատարներ են զոհվել, եւ կադրային զինվորականների պակասն այսօր առավել քան զգալի է։ Մանավանդ՝ բանակը վերականգնելու, նորից հզորացնելու հարցն օրախնդիր է, եւ ամեն մի փորձված զինվորական, պարզ ասած, քաշով մեկ ոսկի պետք է արժենար։ Մինչդեռ ՊՆ-ն որոշել է չերկարացնել փորձառու զինվորականների պայմանագրերը, նրանց հեռացնել բանակից, քանի որ Նիկոլ Փաշինյանով հիացած չեն, համախոհ չեն։ Իսկ Խաչատուրովի հեռացումը, ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, արվում է Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու համար։

Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Տավուշի մարզից տարածքներ հանձնել թշնամուն, Խաչատուրովը չի կատարել այդ հրամանը, ընդդիմացել է եւ հայտարարել, որ քանի դեռ ծառայում է, իր բանակային կորպուսին հանձնված տարածքներից մի սանտիմետր թույլ չի տա հանձնել թշնամուն։

Հիշեցնենք․ Գրիգորի Խաչատուրովը ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ եւ նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե ինչ կարող է ասել գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին, ինչպիսի զինվորական է նա, կարճ ասաց․ «Համարձակ հրամանատար էր»։

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում երկարացնել նրա հետ պայմանագիրը։

- Չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ։

- Կարծիքներ կան, որ Տավուշի անկլավներն ուզում են հանձնել, իսկ Խաչատուրովը դեմ է դրան, դրա համար ուզում են ազատվել նրանից, որ անարգել հանձնեն։

- Չեմ կարող մեկնաբանել այն, ինչ հենց էդպես ուղղակի խոսում են, ես դրա պատասխանը չեմ կարող տալ։

- Կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ լինել՝ Խաչատուրովի հայրն ընդդիմադիր ճամբարից է․․․

- Ինքն էլ է ընդդիմադիր, ի՞նչ տարբերություն։

- Այո, ինքն էլ էր պահանջում Փաշինյանի հրաժարականը։

- Հնարավոր է։

- Խաչատուրովի հեռացումը մե՞ծ հարված կլինի մեր բանակի համար։

- Այո, բանակին, իհարկե, վնաս կտա։

- Իսկ փոխարինողներ կգտնվե՞ն, ի՞նչ եք կարծում՝ Խաչատուրովի նման գեներալներ շա՞տ կան մեր բանակում։

- Փոխարինող կլինի, բայց կարծում եմ՝ Խաչատուրովը մնում է Խաչատուրով։ Խաչատուրով չի լինելու փոխարինողը։

- Նրա սխրանքների մասին շատերն են խոսում, Դուք որեւէ բան կարո՞ղ եք հիշել՝ աշխատել եք նրա հետ։

- Իմ հրամանատարության ժամանակ չի եղել, որեւէ բան չեմ կարող ասել, բայց իմ ղեկավարության ժամանակ ինքն առանձնացել է որպես համարձակ հրամանատար։

- Այդուհանդերձ, ո՞րը կարող է լինել նրանից ազատվելու պատճառը։

- Դժվար է ասել, էս մարդկանց տրամաբանությունը հասկանալը դժվար է։

 

  

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am