Իմ պայքարն այն էր, որ թուրքը Մեղրի ոտք չի դնելու․ Մեղրիի գնդի նախկին հրամանատարը՝ իրեն պաշտոնից ազատելու մասին

«Իրավունք» թերթը գրում է. «Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը, ով ընտրություններին ընդառաջ հեռացվեց ծառայությունից, պատրաստ է անգամ երկրից հեռանալ: Թե ինչն էր իրականում նրան ծառայությունից հեռացնելու պատճառը, ինչ կարոտով է հիշում իր համար տուն դարձած զորամասը և այլ ուշագրավ մանրամասներ «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ գնդապետ Գևորգյանից, ով, անդրադառնալով հեռացման պատճառներին, հետևյալ պարզաբանումը ներկայացրեց.

-Ինձ ազատել են զուտ նրա համար, որ ես Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հարազատ ընկերն եմ: Ասում էին՝ դու քաղաքականու­թյամբ ես զբաղվում, բայց ես չեմ զբաղվել: Եթե զբաղվեի, վախեցող տղա չեմ, կասեի զբաղվել եմ, լավ եմ արել:

- Դուք ասում եք, որ չեք զբաղ­վել, բայց այլ հրա­մանատարներ զբաղվե՞լ են:

- Ես չեմ կարող ասել, ես կարող եմ ինձ համար պատասխան տալ: Ինձ համար շատ վիրավորական է, որ ինձ այսօր անգամ ընդունման-հանձնման հա­մար զորամաս չեն թողնում մտնել:

- Ո՞վ չի թողնում:

- Ոստիկանությունը, որոնց ներկայացուցիչ­ները կռվի ժամանակ փախեփախ էին արել: Այդ նույն ոստիկանու­թյունն ինձ արգելում է իմ զորամաս մտնել: Այն զորամասը, որը ոտքի է կանգնեցվել թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով իմ հրամանատար նշանակվելուց հետո:

- Պարո՛ն Գևորգյան, որտեղի՞ց իշխանություններին նման համոզ­մունք, որ Դուք խառնվում եք քա­ղաքականությանը:

- Չգիտեմ, իշխանություններն ասում են, որ ես չարիք եմ եղել: Չգիտեմ՝ ինչի համար, իրենց հարց­րեք:

- Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:

-Այս պահին չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու: Ծնողներս ԱՄՆ-ում են, իրենք են ինձ ֆինանսավորում, որ ընտանիքս պահեմ: Կարող են հաշվեհամարներով ստուգել, որ իմ ծնողներն են ինձ օգնում, որ ապրեմ: Թե չէ իրենց տված 460 հազարով չէի ընտանիքս պահում:

Ես հպարտ եմ, որ Նժդեհի բախ­տին արժանացա, ոչ թե Ագարա­կի գնդի նախկին հրամանա­տար Ղևոնդ Հովհաննիսյանի: Բոլորը գիտեն, թե ով է Ղևոնդը ու ինչ ճակատագրի արժանա­ցավ:

Ես մաքուր զինվորական եմ, քաղաքականությունով էլ եր­բեք չեմ զբաղվել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր թևում: Իմ պայ­քարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնե­լու:

- Պարոն Գևորգյան, որ­պես հմուտ զինվորական, ըստ Ձեզ, ինչո՞ւ 44- օրյա պատերազմը նման ար­դյունքներով ավարտվեց:

-Ես ի վիճակի չեմ որպես զին­վորական այդ հարցին պատաս­խանել: Ես մենակ մի բան կարող եմ ասել՝ մեր բանակը պարտվող բանակ չէր: Մեր բանակի դեմ 12 պետություն է կռվել:

-Իսկ Շուշին կարող էի՞նք պա­հել՝ ըստ Ձեզ:

-Շուշին միշտ էլ կարողացել ենք պահել, ուղղակի չգիտեմ, թե ինչ արեցին, ոնց արեցին: Էդ սաղ հարցերը իշխանություններին տվեք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am