Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարել է, որ 2021 թվականի համար պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է 6% տնտեսական աճ:
Կառավարության նիստում նա նա հիշեցրել է, որ 2021թ.-ի համար պետբյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվում էր 3,2% տնտեսական աճ, բայց կանխատեսումները վերանայվում են դեպի վերեւ: «Այս ցուցանիշներին զուգահեռ մենք բավականին հաջող իրականացնում ենք պետբյուջեի եկամտային մասի հավաքագրումները եւ կիսամյակի գերակատարում ունենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճն այս տարի գնահատել է 3.4%: Իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանը կունենա 4% տնտեսական աճ: Հետաքրքիր է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում չի անդրադարձել իր թիմակցի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի կանխատեսմանը։ Վերջինս, հիշեցնենք այս ընտրություններից առաջ մինչև տարեվերջ երիկնիշ տնտեսական աճ էր կանխատեսել։ Ավելին՝ ապրիլի 29-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ»։ Տարվա առաջին կիասամյակի ավարտին Նիկոլ Փաշինյանը խոսում է ընդամենը 6 տոկոս աճի մասին՝ դա համարելով ձեռքբերում։ Երկնիշ աճի մասին նույնիսկ ակնարկ Փաշինյանը չարեց։ Եթե երկնիշ աճը լիներ իրատեսական, ապա գոնե նախադրյալներն արդեն պետք է տեսանելի լինեին, իսկ բյուջեի կանխատեսումը գոնե դրան մոտ պետք է լիներ։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ լուրջ չի վերաբերում Քերոբյանի տնտեսական կանխատեսումներին կամ էլ որոշել է նրան պաշտոնից ազատել՝ խոստացված տնտեսկան աճ չապհովելու և մատից հոտ քաշելով քաղաքական և տնտեսական հայտարություններ անելու համար։ Հայտնի է, որ չափից շատ լավատեսությունը խանգարում է տնտեսությունում ճիշտ որոշումներ կայացնելուն։ Սա հենց այդ դեպքն է․ իսկ եթե հանկարծ Փաշինյանը լուրջ ընդունի Վահան Քերոբյանի երկնիշ աճի կանխատեսումը։ Իսկապես անհարմար բան կստացվի՝ վարչապետի առանց այդ էլ անլուրջ իմիջը էլ ավելի կխայտառակվի։ Ավելի արդյունավետը Վահան Քերոբյանի հարցերը մեծավարի կարգավորելն է։
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը