Երեք մատի կոմբինացիա․ Զասը՝ Արմեն Գրիգորյանին

Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ

գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին՝ ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունն առավել քան խոսուն է ինչպես հայկական կողմը ներկայացնող Արմեն Գրիգորյանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի ղեկավար Ստանիսլավ Զասի համար մի քանի առումով։ Հաղորդագրության մեջ չի նշվում է, թե ինչ է պատասխանել Զասը՝ Արմեն Գրիգորյանի մտահոգությանն ի պատասխան, որն այս դեպքում շատ ավելի կարևոր է, քան ՀՀ ԱԽ քարտուղարի մտահոգությունը։ Հունիսի 3-ին, հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանի տարածքոմ գտնվող ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սահմանային միջադեպ է, որին ՀԱՊԿ-ը չի պատրաստվում միջամտել։

Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է Գեղարքունիքի և Սյունիքի սահմանները հատած ադրբեջանական զինուժի հարցը ինքնուրույն լուծի։
Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ՝ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժին հեռացնելու վերաբերյալ։ Այս հարցի պատասխանը հեշտությամբ կարելի է գտնել համացանցում։ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը հարցին լուծում է տալու ՀԱՊԿ շրջանակում և որպես առաջին քայլ՝ դիմել է այդ կառույցին։ Իսկ այդ կառույցը շատ կարճ ու կոնկրետ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց։ Ի վերջո, ի՞նչ է արել Հայաստանը՝ պաշտպանելու համար սեփական սահմանները։ Կարելի է ասել ոչինչ, եթե չհաշվենք Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարություններն առ այն, որ պահանջում է ադրբեջանական զինուժից՝ անհապաղ լքել ՀՀ տարածքը։

Արդեն ավելի քան երկու ամիս թշնամին մեր երկրում է, առանց դիմադրության անարգել հատել է մեր պետական սահմանը՝ չհանդիպելով անգամ նվազագույն դիմակայության։ Խոշոր հաշվով, եթե հայ զինվորը չի պայքարում ՀՀ սահմանի համար, ի՞նչ տրամաբանությամբ պետք է ՀԱՊԿ-ի զինվորը, այսինքն՝ ղազախը, բելառուսը կռվեն ադրբեջանցու դեմ՝ ՀՀ սահմանի համար։ Անկախ նրանից, մենք այդ կառույցի անդամ ենք, թե ոչ, եթե մենք ունենք զինված ուժեր, ուրեմն մեր պետական սահմանի պաշտպանությունը նախ և առաջ մեր բանակը պետք է իրականացնի, դրանից հետո նոր աջակցություն խնդրի ՀԱՊԿ-ից։ Եթե առաջինը չի արվել, երկրորդն ակնկալելն անմտություն է։

Վերադառնալով Արմեն Գրիգորյան-Զաս զրույցին՝ ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարը ՀՀ ԱԽ քարտուղարին շնորհավորել է միայն հունիսի 20-ի ընտրությունների համար, մինչդեռ հուլիսի 5-ի՝ ՀՀ սահմանադրության օրվա առիթով որևէ շնորհավորական խոսք չի հնչել։ Սա այն դեպքում, երբ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սահմանադրության տոնի օրը։ Զասը սորոսական Արմեն Գրիգորյանին շնորհավորել է՝ հաշվի առնելով նրա քաղաքական գերակայությունները։ Ըտրություններն Արմեն Գրիգորյանի համար, այո՛, տոն էին։ Մինչդեռ ՀՀ սահմանադրությունն ընդամենը հավելյալ գլխացավանք է, որտեղ ամրագրված է սահմանների պաշտապանության պետական պահանջը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Արմեն Գրիգորյանն ինչքան երջանիկ կլիներ, եթե նման սահմանադրական պահանջ ընդհանրապես չլիներ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3978 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am