Շրջապատում ծաղրում են
Թուրքիայի նախագահ Էրդողանն ու նրա անմիջական շրջապատը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հեգնանքով սկսել են կոչել Դավիդ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայում քաղաքական սկանդալային բացահայտումներով հայտնի թվիթերյան ֆենոմեն Ֆուաթ Ավնի ծածկանունով օգտատերը: Ֆուաթ Ավնին գրել է, որ Անկարայի պայթյունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ցավակցություն հայտնելու համար գնացել է ԶՈՒ գլխավոր շտաբ, ինչը կատաղեցրել է Էրդողանին։ «Էրդողանը կարծում է, որ Դավիդը ցանկանում է գերագույն հրամանատարի տիտղոսը խլել իրենից։ Նա կատաղած բոլորին հրահանգել է չուղեկցել Դավիդին՝ ասելով, որ չի ուզում տեսնել նրա դեմքը»,-գրել է Ֆուաթ Ավնին՝ ընդգծելով, որ Էրդողանն ու նրա շրջապատը վարչապետին սկսել են հեգնանքով Դավիդ անվանել։
