Դեղերը դեղատոմսով վաճառելու էֆեկտի ու այլ երկրների փորձի մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 15–ին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» նոր օրենքը շուտով կփոխի այդ դաշտում առկա խաղի կանոնները: Եվ եթե հիմա առանց բժշկի նշանակման դեղատնից ցանկացած դեղ գնելը խաղ ու պար է, ապա շուտով որոշ դեղեր կսկսեն վաճառվել միայն դեղատոմսով: Բայց որպեսզի այն դիմադրության չարժանանա, հարկավոր է նաև տարբերություններ մտցնել դեղատոմսով և առանց դրա վաճառվող դեղերի գնի մեջ, որպեսզի սպառողը նույնպես շահագրգռված լինի, ընդունված օրենքի տառը պահպանելու հարցում: Հակառակ դեպքում այն կնմանվի նույն օրենքներին, որոնք թեև կան, բայց այնքան են մնացել թղթի վրա, որ անգամ մոռացվել են: Դեղերը դեղատոմսով բաց թողնելու պրակտիկան ողջ աշխարհում գործում է և նորմալ է ընդունվում դեղարտադրողների, դեղատնային ցանցերի սեփականատերերի և հասարակության կողմից, բայց հիշելով նախկին խորհրդային տարիների տխուր իրողությունները, մարդիկ վախենում են, որ դա մի կողմից կսահմանափակի իրենց իրավունքները, մյուս կողմից լրացուցիչ խոչընդոտներ կստեղծի սպառողների համար: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելը միանգամից մի քանի հարց է լուծում: Նախ՝ կանխում է դրանց ապօրինի շրջանառությունը, երկրորդ՝ վերահսկելի է դառնում դրանց վաճառքը և ցանկացած պատահական մարդ այլևս չի կարողանա ինքնաբուժությամբ զբաղվել: Սրա մյուս ծայրահեղությունն էլ կա: Օրինակ, շատ երկրներում, նույնիսկ «թարախակալած մատը» բուժելու համար չես կարող գնալ դեղատուն և ինչ–որ դեղ գնել: Պետք է անպայման բժշկի դիմես, հետազոտվես, հետո նոր միայն այդ մատը բուժես: Եվ այս ամենի համար պետք է վճարել թե՛ բժշկի այցելության, թե՛ բժշկի խորհրդատվության, ու թե՛ հետագա ստուգումների համար: Այսինքն, մի փոքրիկ «փուշը» մատից հանելու համար դեղի ծախսից բացի այլ ծախսեր է ենթադրում: Դրան գումարած այն ժամանակը, որը պետք է ծախսել բժշկի մոտ սպասելու համար, ինչն այնքան էլ ընդունելի չէ ինքնաբուժման սիրահար հայերիս համար: Բայց, ինչքան էլ «սիրում ենք» բժշկի փոխարեն հարևանի խորհրդով դեղ գնել, այնուամենայնիվ, կան հիվանդություններ, որոնց ժամանակ հարևանի խորհրդով այս կամ այն դեղը խմելով ոչ միայն «հոնքը» չի բուժվի, այլև՝ «աչքն» էլ հետը դուրս կգա: Եվ այդ պատճառով էլ, գուցե կարևոր է, որ մեր երկրում էլ դեղերը դուրս գրվեն դեղատոմսերով, ինչը ինչ–որ տեղ կստիպի մարդկանց նախ բժշկի այցելել, ապա նոր դեղ գնել: Բայց հետաքրքիր է, որ աշխարհի շատ երկրներում դեղատոմսով վաճառվող դեղերն ավելի էժան գին ունեն, քան առանց այդ թղթիկի վաճառվող դեղերը: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Դեղագործության էկոնոմիկայի բաժնի պետ Գառնիկ Հարությունյանի տեղեկացմամբ աշխարհի զարգացած շատ երկրներում նույն դեղը դեղատոմսով վաճառելու դեպքում ավելացված արժեքի հարկը կարող է նվազել մինչև 0%: «Խորվաթիայում դեղատոմսով վաճառվող դեղերի ժամանակ ԱԱՀ–ն 5% է, իսկ առանց դեղատոմսի վաճառելու դեպքում ԱԱՀ–ն կազմում է 25%: Շվեդիայում դեղատոմսի առկայության դեպքում ԱԱՀ–ն 0% է, իսկ առանց դրա ԱԱՀ–ն կրկին կազմում է 25%: Գրեթե նույն պատկերն է Մեծ Բրիտանիայում, որտեղ առանց դեղատոմսի դեղը վաճառվում է 20% ԱԱՀ–ն ավելացրած գնով, իսկ դեղատոմսով՝ ԱԱՀ–ն 0% է: Սա հոյակապ մեխանիզմ է, որը հարկավոր է նաև Հայաստանում կիրառել»,– ասաց մասնագետը: Ստացվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց բացի պետք է ամեն ինչ անել, որ այն կիրառվի, իսկ կիրառելու համար պետք են նաև մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն սովորական սպառողներին: Այդ դեպքում արդեն գրպանի պարունակությունը պահպանելու համար նրանք հետամուտ կլինեն, որ օրենքը գործի, իսկ դրա մուլտիպլիկատիվ էֆեկտն ինչ–որ տեղ կարող է ավելի մեծ լինել, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am