Եւս մեկ քաղաք կմնա Ծառուկյանի ազդեցության տակ. ՀՀԿ-ի քողարկված թեկնածուն պարտվել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենաինտրիգայինը, թերեւս, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքն էր: Ինտրիգային էր այնքանով, որ Հաճնը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող համայնքներից մեկը, ինչպես օրինակ՝ Աբովյանը, Առինջը եւ այլն: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը համարվում է Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի, որտեղ նաեւ եկեղեցի է կառուցել: Այստեղ նախապես առաջադրված 4 թեկնածուից ընտրապայքարին մասնակցեցին երկուսը՝ գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Մաթեւոսյանն իր ստացած 3 հազար 73 քվեով բացարձակ հաղթանակ տարավ Արմեն Քեշիշյանի նկատմամբ, որն ստացել է 1319 ձայն: Նոր Հաճնում ընտրությանը մասնակցած 4522 ընտրողից 130 քվեաթերթիկ է անվավեր համարվել, անճշտություններ չեն գրանցվել: Այս ընտրապայքարը կարեւոր էր, քանի որ ինքնաառաջադրված քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը նախկինում մեկ անգամ մասնակցել էր ՏԻՄ ընտրությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո, արդեն վայելում էր ՀՀԿ-ի աջակցությունը եւ առաջադրվել է մեկ անգամ էլ ՀՀԿ-ի աջակցությամբ: Մամուլում գրվել է արդեն, որ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի առաջադրումով իշխանությունները քողարկված կերպով փորձել էին Նոր Հաճն համայնքը հանել Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտուց, սակայն ՀՀԿ-ն հրապարակային աջակցություն չէր ցուցաբերել Քեշիշյանին: Վերջինիս անվան հետ աղմկահարույց միջադեպ է կապված: Արմեն Քեշիշյանը մարդասպանության համար մեղադրվելով դատապարտվել էր 3 տարի ազատազրկման»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am