Նոր Օսմանյան կայսրություն՝ Մոսկվայի խորիմաստ լռությամբ. «Զանգեզուրի միջանցքի «գաղտնի» գինը

Մինչ ռուսաստանցի վերլուծաբանները խոսում են ռուս-թուրքական լուրջ տարաձայնությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին Թուրքիայում հայտարարեց, թե Մոսկվան գոհ է հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հարցերի շուրջ Անկարայի հետ սերտ համագործակցությունից:

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Անթալիայում օրերս հերթական անգամ առարկայական բանակցություններ ունեցան, այդ թվում՝ Ղարաբաղի շուրջ: Բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսին Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են սերտորեն համակարգել ռուս-թուրքական ջանքերը Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու գործում՝ շեշտը դնելով ամրապնդման միջոցառումների վրա: Թե հատկապես ինչ միջոցառումների մասին խոսքը, Լավրովն ու Չավուշօղլուն չեն ասել:

Համատեղ ասուլիսին խոսել են բացառապես ռուս-թուրքական խորացող համագործակցության մասին տարբեր ոլորտներում, իսկ տարածաշրջանային հարցերից, որոնց շուրջ նրանք սերտորեն համագործակցում են, առաջինը նշել են հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցումը, ինչին պետք է նպաստեն Մոսկվան և Անկարան: «Մենք գոհ ենք այն բանից, թե ինչպես է գործում Ադրբեջանի Աղդամի շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Համոզված ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և Անդրկովկասում բազմակողմանի տնտեսական համագործակցությունը խթանելու մեր ջանքերը ծառայելու են համապարփակ կայունացման նպատակներին», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լավրովին նաև հարցրել են, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի նախագահի վերջերս կայացած այցը Շուշի: Այդ այցի շրջանակում, հիշեցնենք, Էրդողանն ու Ալիևը ստորագրել են Շուշիի հռչակագիրը: Իսկ Ադրբեջանից Թուրքիա վերադառնալուն պես Էրդողանը նաև հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավորության մասին: Լավրովը, սակայն, Շուշիի հռչակագրի և հետխորհրդային Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի կապակցությամբ Մոսկվայի մտահոգությունների մասին չի խոսել երեկ, հակառակը՝ շեշտել է. «Էրդողանի այցը Ադրբեջան տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում»:

Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են օգտագործել բոլոր հնարավորությունները և խթանել հայ-ադրբեջանական հաշտեցումը:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնքան կարևոր անդամ, որ օրինակ՝ ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո այդ երկրում և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կոորդինատորի դերը Թուրքիան է ստանձնել, ինչը նաև նշանակում է, որ աննախադեպ մեծացել է Թուրքիա ազդեցությունը նաև Կենտրոնական Ասիայում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ուժեղացող դերին մեր տարածաշրջանում, ռուսաստանցի վերլուծաբանները սա արդեն որպես իրականություն են ընդունեմ, նշելով, որ այսօր այս տարածաշրջանում երկու հավասար խաղացող կա՝ Ռուսաստանն ու Թուրքիան։
Մինչդեռ փորձագետները ահազանգում են, որ թուրքական ռազմական ներկայությունը Ադրբեջանում նշանակում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը։ Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, այս խնդրի մասին գերադասում է չխոսել, ինչպես նաև հնարավորինս շրջանցում է սուր տարաձայնությունները Թուրքիայի հետ, օրինակ, Ուկրաինայի հարցում, Սիրիայում և Լիբիայում։

Իսկ ահա Լավրովն ընդգծում է, թե հայ-ադրբեջանական հաշտեցման գործում առանցքային թեմաներից մեկը տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումն է, դիվանագիտական լեզվից եթե թարգմանենք՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»:

Ի դեպ, թուրք և ադրբեջանցի վերլուծաբանները հետպատերազմյան շրջանում բազմիցս նշում են՝ Զանգեզուրի միջանցքը նույնչափ կարևոր հարց է, ինչ Շուշիի գրավումը։
Ռուսական մամուլը պարբերաբար բարձրացնում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այն տարածաշրջաններում, որ պատմականորեն համարվել են Ռուսաստանի ազդեցության գոտի, Թուրքիան դարձել է ավելի կարևոր խաղաղացող քան Մոսկվան։ Ռուսաստանը ստիպված է թուրքերի հետ համաձայնեցնել իր քայլերն այս տարածաշրջանում, թեև ընդամենը մի քանի ամիս առաջ Մոսկվան զգուշավոր խոսում էր ՀԱՊԿ-ին, օրինակ, Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին։ Ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը կտրականապես փոխվել է, Ադրբեջանը իր անվտանգության համակարգն ամբողջովին կապում է Թուրքիայի հետ, իսկ պաշտոնական Բաքուն էլ առիթ բաց չի թողնում հայտարարելու, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթել է Թուրքիայի օգնությամբ։ Եվ այսօր արդիական է Մոսկվայի համար ոչ թե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, այլ այն հարցը, թե ինչ անել Ադրբեջանի վրա Մոսկվայի ազդեցությունը գոնե մասամբ պահպանելու համար։

Ռուսաստանյան «Լենտա․ռու»-ն, օրինակ, ըստ «Ազատության» օրեր առաջ այս մասին մեծ հոդված է հրապարակել՝ «Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է կառուցում. ինչ տեղ կզբաղեցնի այդ կայսրությունում Ադրբեջանը» վերնագրով:

Իրականում, հենց «Զանգեզուրի միջանցքը մեր տարածաշրջանի համար այն գինն է, որով Թուրքիան «վճարելու» է թուրանական իր երազանքների իրագործման համար: Մոսկվայի խորիմաստ լռությունն առայժմ համաձայնության նշան է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4257 անգամ
Լրահոս
Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am