Սանդերսն առաջ է անցել Քլինթոնից
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողների շարքում Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսն առաջին անգամ առաջին տեղն է զբաղեցրել վարկանիշում՝ առաջ անցնելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Այս մասին են վկայում Fox News-ի անցկացրած համազգային հարցման արդյունքները։ Հետազոտության համաձայն՝ Սանդերսի օգտին պատրաստ է քվեարկել 47 տոկոսը, մինչդեռ հունվարին քաղաքական գործչի վարկանիշը կազմել է 37 տոկոս։ Քլինթոնի վարկանիշը 44 տոկոս է՝ մեկ ամիս առաջվա 49 տոկոս արդյունքի համեմատ։ Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների մեծ մասը ձանձրացել է քաղաքական դինաստիաներից։ Ընտրողների 52 տոկոսը նշել է, որ հոգնել է Քլինթոններից, 59 տոկոսը՝ Բուշերից։
