Քոչարյանի պլան Բ-ն

Հունիսի 20-ին, Հայաստանի քվեարկելու իրավունք ունեցող բնակիչները թեեւ իրական հնարավորություն ունեին՝ ընտրել արժանապատիվ ապրելը, սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքներով Հայաստանում բնակվող ավելի քան 660 հազար մարդ ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին՝ նրան տալով միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ ընտրությունների արդյունքների եւ ստացած քվեների հետ, որ տեղի է ունեցել համատարած կեղծիք ու ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում: Պարզ ասած՝ ընտրություններն անցան, իսկ Հայաստանում առկա ճգնաժամը՝ ոչ: Դեռեւս ընտրություններից առաջ շատերն էին կանխատեսում, որ ընտրություններով հնարավոր չի լինելու հաղթահարել ճգնաժամը եւ չի կարելի շարժվել Նիկոլ Փաշինյանի օրակարգով, մասնակիցը դառնալ նրա կազմակերպած ընտրություններին: Ռոբերտ Քոչարյանն առաջիններից մեկն էր, ով որոշեց վերջ դնել անվերջանալի թվացող քաոսին, մանավանդ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու ոչնչի առջեւ, հակասահմանադրական քայլերով եւ գործողություններով երկիրը տանելու է նոր ցնցումների, ինչն արել է անցած երեք տարիներին: Ուստի որոշեց նահանջել փողոցային պայքարից, թեեւ շատ շատերը շարժման ներսում կողմ էին բաց խաղի, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքը պետք է վերցներ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդությունը եւ ներկայանար որպես վարչապետի թեկնածու, այլ ոչ թե այլ թեկնածություն առաջադրեր ի դմես Վազգեն Մանուկյանի:

Պահը բաց թողնվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը ընտրություններ անցկացնելու համաձայնություն ձեռք բերեց, որը բոյկոտելը քաղաքական ուժի համար մեծագույն սխալ կլիներ: Բայց այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանը չկարեւորեց, թե ինչպիսի քաղաքական կապիտալով է մասնակցում ընտրություններին, նախընտրեց երկու ուժի, որոնցից մեկի ղեկավարը՝ Վահե Հակոբյանը միանշանակ ընկալում չունի հանրային եւ քաղաքական շրջանակներում: Բացի Սյունիքի մարզպետ աշխատելու ընթացքում տխրահռչակ համբավի, նա հեղափոխությունից հետո փորձել է համագործակցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, առաջին ընտրություններին աջակցել է իմքայlական թեկնածուներին եւ նրա անձի նկատմամբ հակակրանքի պատճառով է, որ Սյունիքում դաշինքն առաջատար չէր, ինչպես փորձ էր արվում նախապես ներկայացնել: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը լինելով` նա անգամ այդ քաղաքում չկարողացավ տպավորիչ արդյունքներ գրանցել: Իհարկե, նա կարողացավ մոբիլիզացնել սյունեցիների մի խմբի, Փաշինյանի երեսին նետված <<Սյունյաց ողջունները>>, նախընտրական գործընթացների ամենահիշարժան դրվագներից էր, այդուհանդերձ հարցերն ու հարցականները շատ էին, թե ինչպես Վահե Հակոբյանը հայտնվեց Քոչարյանի կողքին, այն պարագայում, երբ բազում կայացած ուժեր կան եւ փորձում էին միավորվել, բայց մերժում ստացան երկրորդ նախագահից:
Երկրորդը ՀՅԴ-ի անհաջող գործոնն էր, թեպետ դաշնակցությունն էր մոբիլիզացնում հետնոյեմբերյան փողոցային ակցիաները, բայց այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչպես հնարավոր եղավ մաշեցնել ցասման ահռելի մեծ ալիքը: ՀՅԴ-ի հետ գործակցությունն էլ միանշանակ չէ, ինչպես ընդունեց մի ուժի, որն առաջինը նետվեց հրապարակ՝ աջակցելու հեղափոխական Փաշինյանին, բայց կարճ ժամանակ հետո դուրս վռնդվեց կառավարական համակարգից: Մի ուժի, որը անտարբեր էր Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների նկատմամբ, մի ղեկավարի, որի պաշտոնավարման ընթացքում է կուսակցությունն ազատություն ու իշխանություն ստացել, բայց հին ընկերներն այդ ամենը մոռացել էին Փաշինյանի իշխանության ժամանակ եւ դարձել քաղաքական պրոցեսների ծպտյալ հետեւողներ: Ավելորդ է խոսել ՀՅԴ-ի նկատմամբ վստահության մասին, ով ով, բայց Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանար, որ այս ուժը առնվազն վերջին մի քանի ընտրություններին տոկոսի չի ձգում: Ճիշտ հաշվարկը կլիներ այն, որ Ռոբերտ Քոչարյանն իր առանցքի շուրջ համախմբեր դաշտի բոլոր արմատական ընդդիմադիրներին եւ ոչ թե անհասկանալի երկու ուժի հետ դաշինք կազմվեր, ընտրացուցակն էլ ձեւավորվեր հավասարը հավասարի սկզբունքով: Կարելի է շնորհավորել ՀՅԴ-ին եւ Վահե Հակոբյանին, որոնց հաջողվեց Ռոբերտ Քոչարյանի հետ միեւնույն հարթությունում տեղավորվել, այն պարագայում, երբ կասկած չկա, որ դաշինքի ստացած մոտ 22 տոկոս ձայների գերակշիռ մասը Քոչարյանի շնորհիվ է, իսկ ՀՅԴ-ն կրկնում ենք՝ 3-4 տոկոս է վերջին ընտրություններին ստացել, դե, իսկ Վահե Հակոբյանն անգամ Սյունիքում չկարողացավ հաջողության հասնել: Իսկ ցուցակում առհասարակ քոչարյանականներ գրեթե չկան, կան թիմի անդամներ, բայց մարդիկ, որոնք անցած երեք տարիներին երկրորդ նախագահի նկատմամբ կատարվող անարդարությունների նկատմամբ աչք չեն փակել, որոնք չվախենալով հեղափոխական զանգվածներից քննադատել են իշխանություններին նախագահի նկատմամբ իրականացվող հետապնդումների համար, որոնք, ունենալով հստակ սկզբունքներ, չեն վարանել խոսել ճշմարտության մասին, միակ բացառությունը Աղվան Վարդանյանն է:

Ինչեւէ, եղածը եղած է, բայց պարզ է մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե լիակատար վերահսկողություն ունենա իր ղեկավարած դաշինքի պատգամավորների վրա: Ամեն պահի ՀՅԴ-ն կարող է իրեն դաշնակցության պես պահել՝ իշխանությանը մերժելով համագործակցել: Այս պահին եւս սփյուռքյան կառույցներն այլ ճանապարհ չեն տեսնում, քան իշխանության հետ համագործակցությունը: Կամ չի բացառվում, որ ՀՅԴ-ն մի օր կկանգնի եւ կասի, որ մեր շնորհիվ է դաշինքն այդքան ձայն ստացել եւ մենք էլ պետք է կառավարենք այն, նույն պահանջը կարող է դնել նաեւ Վահե Հակոբյանը: Ուստի այս փուլում ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանը վերանայի անցած ութ ամիսները եւ հասկանա, թե այդ ովքեր էին, որ վստահեցնում էին, թե կրած ունեն, այնինչ ունեն 21 տոկոս եւ մի քիչ ավելի ձայն: Քոչարյանը պետք է վերանայի թե հետագա քայլերի ռազմավարությունը, թե դաշնակցության հետ հարաբերությունները, թե ցանկացած հարց: Ժամանակը գնում է, իսկ եթե նրա նպատակն իսկապես իշխանության տապալումն ու իշխանափոխությունն է, ապա պետք է գործել անհապաղ: Կյանքը ցույց տվեց, որ Քոչարյանի ամենամեծ սխալը կուսակցություն, սեփական թիմ չունենալն է, ինչի հետեւանքով էլ հայտնվեց անհասկանալի միջավայրում: Այս առումով օրախնդիր է կուսակցություն հիմնելն ու սեփական հենման կետն ունենալը, եւ իր շուրջը համախմբել բոլոր իրական նվիրյալներին, որոնք ինչ-ինչ պատճառով դուրս են մնացել ցուցակից: Պետք է արագ մոբիլիզացնել սեփական ուժերը, քանի դեռ չի մսխվել ընտրություններով ստացած քաղաքական կապիտալը եւ շարժվել առաջ՝ իրական հաղթանակի հետեւից: Այսինքն Քոչարյանը պետք է արագ անցնի պլան Բ-ին՝ պարտությունից հետո պահանջվող քայլերին,որքան էլ չէր ուզում տեսնել պարտություն:

Անի Սահակյան

դիտվել է 7915 անգամ
Լրահոս
Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am