Տապի պատճառով երկու մարդ է մահացել
Պետական օդերեւութաբանական գործակալությունը (Aemet) հայտնում է,որ Պիրենեյան թերակղզում հաստատված տապը Իսպանիայում երկու մարդու մահվան պատճառ է դարձել։ Երկրի 50 նահանգներից 22-ում հունիսի 19-ին սպառնալիքի բարձր մակարդակ էԷ պահպանում, չնայած անցած շաբաթվա վերջի համեմատությամբ ջերմաստիճանի որոշակի նվազմանը: Միայն Կատալոնիայում բժիշներն ընդունել են 147 մարդու, որոնք գանգատվում էին տապի պատճառով վատ ինքնազգացողությունից, հայտնել է Կատալոնիայի բժշկական շտապ օգնության ծառայությունը : Մադրիդում ջերմաստիճանը 40 է եղել,իսկ Կադիսում նույնիսկ գիշերը 26,5 աստիճանից չեն իջել:
