Տեղեկատվական ահաբեկչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան. ՄԻՊ-ը հրավիրում է Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը /Տեսանյութ/

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է արդբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։

Էջի բովանդակային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, իսկ էջի գրառումների տակ մեկնաբանությունները լցված են հայատյացության, հայերի նկատմամբ ատելության խոսքի մեծ ծավալով։

Ազգային անվտանգության մարմինները պետք է գործադրեն անհրաժեշտ տեխնիկական միջոցները էջի տարածումը մեր բնակչության շրջանում խլացնելու և մեր բնակչության հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար։
Միջազգային կազմակերպությունների ուշադրություն եմ հրավիրում այս հարցին․ սա Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական ահաբեկչություն է, Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման համակարգված քաղաքականության բաղադրիչ։

Հարգելի՛ հայրենակիցներ, պետք չէ տրվել ադրբեջանական մանիպուլյացիաներին, որևէ դեպքում հավանություն (like) մի դրեք էջին, ինչի հետևանքով դուք անընդհատ ստանալու եք տվյալ էջով տարածվող խաբեություն պարունակող և մոլորության մեջ գցող տեղեկատվությունը։

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բողոքարկել (Report) էջը, որպեսզի կասեցվի դրա տարածումը մեր օգտատերերի շրջանում։ Բողոքարկման քայլերը կից տեսանյութում», - նշել է Արցախի ՄԻՊ-ը։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար. փոխնախարարի արձագանքը (video) ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան Կրպակդ ի՞նչ է, որ Նիկոլը քեզանից չխլի․․․ դուք սպասե՛ք․ Զարուհի Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am