Գելափի հետընտրական տոկոսները

 Ընտրություններից հետո «Gallup International Association» հայկական ներկայացուցչության անցկացրած սոցհարցման արդյունքներով՝ քաղաքացիների 35,8%-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Հաջորդաբար՝ 24,2%-ը քվեարկել է «Հայաստան» դաշինքի, 6,8%-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 4,4%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,2%-ը՝ «Հանրապետություն» կուսակցության, 2,4%-ը՝ Հայ ազգային կոնգրեսի, 2,1%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին: Հարցին դժվարացել է պատասխանել 11,7%-ը, իսկ հարցման մասնակիցների 1,4%-ը նշել է, թե փչացրել է քվեաթերթիկները:

Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1112 մարդ: Հարց է ուղղվել նրանց, ովքեր մասնակցել են ընտրություններին։ Լրագրողների հետ զրույցում, «Gallup International Association» հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը նաև հիշեցրել է մինչ ընտրություններն անցկացված հարցման արդյունքները։ Այն ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին մտադիր էին քվեարկել 28,7%-ը, ընտրության արդյունքում, սակայն, դաշինքն ստացավ այդ ցուցանիշից մոտ 7,61%-ով ավելի քիչ ձայն։ Մինչ ընտրությունը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվերակելու պատրաստակամություն էր հայտնել ընտրողների 10,8%-ը, մինչդեռ իրականում այս ուժն ստացավ կանխատեսվածից 5 %-ով ավելի քիչ ձայն։ «Դա բացատրվում է վերջին օրերին ոստիկանության գործողություններով, ձերբակալություններով: Այդ առումով ամենաակտիվը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն էին: Չկողմնորոշված ընտրողներից 11,7%-ը ձայնը կարող էր տալ «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչ վերաբերում է քվեարկության օրը հոսանքազրկմանը, ապա դա տեսականորեն կարող էր անել նաև ընդդիմությունը»,-հայտարարել է Արամ Նավասարդյանը:

Հատկանշական է, որ հարցվածների 38,7%-ը միանշանակ կարծում է, որ ընտրություններն արդար ու թափանցիկ են եղել։ Ի պատասխան՝ արդա՞ր էին, թե ոչ հարցի՝ 20,1%-ը պատասխանել է «ավելի շուտ այո, քան ոչ», 18,8%-ը՝ «ավելի շուտ ոչ, քան այո», 17,9%-ը՝ «միանշանակ ոչ», 4,5%-ը դժվարացել է պատասխանել:
Ուշագրավ մի նկատառում ևս․ հարցվածներից 26,2%-ը խոստովանել է, թե ընտրություններից 7 օր առաջ է որոշել՝ ում ընտրել: Ստացվել է այնպես, որ տարիներ շարունակ իրականացված նախընտրական սոցհարցումները երբեք լիարժեք հանրային վստահություն չեն ունեցել։ Նախկինում Գելափի հայտարարած նախընտրական տոկոսները մշտապես եղել են օրվա իշխանության օգտին։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրաշալի առիթ էին՝ հակառակն ապացուցելու և ցույց տալու համար, որ Հայաստանը շանս ունի ընտրությամբ փոխել օրվա իշխանությանը։ Սակայն մենք ունենք այն, ինչ ունենք․ պարտված պետություն, ջախջախված բանակ, դատվող գերիներ, պառակտված հասարակություն, արժեզրկված սոոցհարցումներ։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4657 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am