Վ. Սիրադեղյան. Սիրալիրությունների ժամանակը չէ. տեսանյութ
Կիրովաբադում, նաեւ Նախիջեւանում տեղական իշխանությունը զենքերը հանձնել է ժողովրդին: Այս պահի իրավիճակն այն է, որ Ադրբեջանը զինված է փաստորեն պետական միջոցներով, իսկ Հայաստանը զինված չէ: Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բաքվում Լեյտենանտ Շմիդտի անվան գործարանն անցել է զենքի մասսայական թողարկման: Սիրադեղյանը ՀՀՇ-ի անունից կոչ է անում. ով զենք ունի եւ կարող է այդ զենքը գործի դնել, թող գա Կոմիտեի շտաբ: Նա նշում է, որ, ըստ իր մոտավոր հաշվարկների, Երեւանում այսօր մի քանի հարյուր ավտոմատ կա, եւ եթե դրանց տերերն այդ զենքը չտան, ապա պետք է զոռով վերցնել, որովհետև այլեւս սիրալիրությունների ժամանակը չէ:
