Պատերազմը սկսված է. բանդաններն ընդդեմ քաղաքապետի

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը նախօրեին անդրադարձել է ընտրական գործընթացում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կեցվածքին և նշել. «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն: Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:
Այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում իրենց մոտ չկա:
Հայկ Մարությանի եւ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության հետ վերջին ամիսներին սառը պատերազմ է ընթանում: Սկզբում հերքում էին, իսկ հետո երկուստեք սկսեցին չարձագանքել առկա տարաձայնությունների փաստը, թե հատկապես, որ պահից, ինչից հետո է սեւ կատու անցել, դժվար է ասել, բայց մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ հատկապես պատերազմից հետո Մարությանը սառեցրել է շփումը կուսակցության հետ,թերեւս նա լավագույնս է տիրապետում իշխանության խոհանոցին եւ հրաժարվել է ընդունել խայտառակ պարտության խարանը: Գրվեց, որ մի քանի անգամ Փաշինյանը հորդորել է հրաժարականի դիմում գրել-հեռանալ, բայց ապարդյուն: Եւ, ահա, սառը պատերազմն այլեւ հրապարակային հնչեղություն է ստանում եւ ուշագրավ է այն բանից հետո, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը անզիջում կերպով սկսեց քանդել, ըստ իր հայտարարության, բոլոր ապօրինի կառույցները, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքում՝ Երևանի ավագանու նիստում ասելով, որ դրանց հետևում հաճախ բանդաներ են գործում՝ կազմված պետական տարբեր մարմիններում աշխատողներից ու թաղային հեղինակություններից, և իրենք ոստիկանության հետ միասին պայքարում են նաև այդ բանդաների դեմ:
Ակնհայտ է, որ ակնարկը իշխանական բանդաների մասին է, որոնք աշխատում են պետական ապարատում: Իշխող ուժի անհանգստությունը եւ հրապարակային պայքարը Հայկ Մարությանի դեմ արդյոք այս հանգամանքով է պայմանավորված, ընդդիմադիր դարձած քաղաքապետը միգուցե պատերազմ է հայտարարել հեղափոխական բանդաներին ու այլեւս չի պատրաստվում մնալ Փաշինյանի կամակատարը:
Նկատենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականին, իսկ քաղաքապետի խոսնակն այսօր լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ, նա այդ մանդատը ստացել է 2018-ին՝ երեւանցիներից, հինգ տարի ժամկետով: Ասել կուզի՝ Մարության-Փաշինյանը պատերազմն այլեւս նոր երանգներ է ստանում, տեղափոխվում է առճակատումների փուլ: Թե ով կհաղթի այս պատերազմում, առայժմ դժվար է ասել:
Ինչ եղանակներ կան քաղաքապետին ժամկետից շուտ փոխելու համար:Այստեղ միայն ավագանին իրավասություն ունի անվստահություն հայտնել քաղաքապետին, կամ էլ քաղաքապետն ինքը հրաժարական տա, այդ դեպքում ավագանին պետք է իր միջից ընտրի նոր քաղաքապետ: Բայց Մարությանը ինքնակամ չի պատրաստվում հեռանալ: Ըստ էության իշխող թիմը նոր մեխանիզմներ կգտնի նրան պաշտոնանկ անելու համար, հատկապես, որ թիմում կան մարդիկ, որոնց երազանքն է դառնալ քաղաքապետ: Այստեղ ամենաաբսուրդը Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունն է, նա դժգոհում է, որ Հայկ Մարությանը հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին: Իրականում նա խոստովանում է, որ մյուսները վարչական լծակներն օգտագործել են հօգուտ իշխանության: Ասենք ինչ պետք է աներ քաղաքապետը, որին անգամ ցուցակ չէին գրել: Մյուս կողմից՝ Հայկ Մարությանն, իհարկե, որոշել է մաքրել ճակատը խարանից, պատերազմի պարտության ծանր բեռը չվերցնել ուսերին, բայց նա երբեք չի կարողանալու ջնջել ճակատի այն կեղտը, որը դաջեց 2018-ի սեպտեմբերին՝ նախընտրական քարոզչության ժամանակ հասարակությանը սեւի ու սպիտակի բաժանելով:

Անի Սահակյան

դիտվել է 1354 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am