Նաիրա Զոհրաբյանը առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ

Հրապարակը գրում է. Մեր տեղեկություններով՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ ակունքներին։ Նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել եւ առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ից հեռացած նախկին պատգամավորը մտադիր է լսարանին ներկայանալ իր նախկին կերպարով՝ որպես լրագրող, հիմա՝ նաեւ որպես խմբագիր։ Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, եւ կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձեւաչափով։

Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։ Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձեւը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն դեռ պարզ չէ, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել։

Հիշեցնենք, որ իր կենսագրության մի մեծ հատված՝ 8-9 տարի, մինչեւ պատգամավոր դառնալը, Նաիրա Զոհրաբյանն աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում։

 

դիտվել է 806 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am